Լրահոս
Օրվա լրահոսը

Նախշուն Տավարացյանի լիազորությունները չեն դադարեցվի. հրապարակվեց որոշում

Հուլիս 19,2019 13:07

Քիչ առաջ հրապարակվեց Վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի դատավոր Նախշուն Տավարացյանի լիազորությունների դադարեցման հարցով որոշումը. նա կշարունակի ԲԴԽ անդամի իր լիազորությունները:

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի դատավոր Նախշուն Տավարացյանի՝ որպես ԲԴԽ անդամ լիազորությունների դադարեցման պահանջով այսօր հրավիրված ԲԴԽ նիստին որոշում կայացվեց նիստը չհետաձգել և հրապարակել որոշում:

Հիշեցնենք՝ հուլիսի 18-ին, Բարձրագույն դատական խորհրդի անդամներ Գրիգոր Բեքմեզյանը, Հայկ Հովհաննիսյանն ու Լիպարիտ Մելիքջանյանը հրավիրել էին  ԲԴԽ նիստ՝ խորհրդի անդամ Նախշուն Տավարացյանի լիազորությունների դադարեցման պահանջով։

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031