«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ ՍԴ դատավոր ընտրվելուց հետո Վահե Գրիգորյանը գրեթե չի շփվում ՍԴ ներկայիս կազմի հետ, անգամ չի մասնակցում նիստերին այն դեպքում, երբ մյուս դատավորները պարտաճանաչ կերպով կատարում են իրենց աշխատանքը։
«Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում Սահմանադրական դատարանի դատավոր Ալվինա Գյուլումյանը եւս հաստատեց, որ Վահե Գրիգորյանը ՍԴ դատավոր ընտրվելուց հետո ոչ մի դատական նիստի չի մասնակցել, այնինչ մյուս բոլոր դատավորները պարտաճանաչ մասնակցում են, նիստերն անցկացնում եւ որոշումներ կայացնում։
Գյուլումյանն նդգծեց, որ առիթներ ունեցել է շփվելու Վահե Գրիգորյանի հետ, սակայն ոչ դատական նիստերի ժամանակ։
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ քանի որ իշխանություններս՝ ՍԴ անդամների հրաժարականի ծրագիրը չստացվեց, վերջիններս որոշել են այլ ձեւով հարցը գլուխ բերել եւ նախաձեռնել նաեւ սահմանադրական փոփոխություններ, որն, իհարկե, հնարավորություն կտա հարցը գլուխ բերել։ Եվ, ահա, նախօրեին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է Սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված իրավիճակին՝ասելով, որ այն լուծելու հարցում չի բացառում սահմանադրական փոփոխությունների իրականացումը, սակայն միեւնույն ժամանակ ճիշտ չի համարել երկրում սահմանադրությունների հաճախակի փոփոխությունը։
Կարդացեք նաև
Ըստ էության, ստացվում է՝ իշխանությունների համար, բացի Սահմաևադրական դատարանում ճգնաժամը վերացնելուց, նաեւ Վահե Գրիգորյանի՝ ՍԴ նախագահ դառնալու ճանապարհը հարթելու գերխնդիր կա։ Ի վերջո, հենց սկզբից էլ ասվում էր, որ նրան են ցանկանում տեսնել ՍԴ նախագահի պաշտոնում, եւ սահմանադրական փոփոխությունները հնարավորություն կտան հանգեցնել դրան։ Սակայն պետք է հասկանալ՝ ի վերջո, արժե արդյոք մեկ մարդու համար Սահմանադրական փոփոխություններ անել, միայն թե Վահե Գրիգորյանը դառնա ՍԴ նախագահ:
ՆԱԻՐԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում