Նախօրեին մի խումբ իջեւանցիների եռօրյա բողոքի պիկն էր. նրանք փակել էին ավտոճանապարհը եւ, պահանջում էին թույլատրել ապօրինի ծառահատումներ անել ու «տուն պահել»։ Համաձայնեք, որ ամենեւին իրավաչափ պահանջ չէ գողության լեգալացումը, առավել եւս իրավական չէ նման հիմնավորմամբ փողոց փակելը։
Ընդհանրապես, ճանապարհ փակելը նախահեղափոխական Հայաստանում անհրաժեշտություն էր, քանի որ քաղաքացու ձայնը իշխանություններին հասանելի եւ լսելի չէր, դրա համար ընտրվել էր այդպիսի մարտավարություն, որպեսզի քաղաքացիները կարողանան իրենց բողոքի ձայնը տեղ հասցնել ու փոխանցել միմյանց։
Հիմա նոր Հայաստանում լսելի դառնալու խնդիր ամենեւին չկա։ Նախ՝ լրատվամիջոցներն են շատ ակտիվ աշխատում, ինչպես նախկինում, ու իշխանություններն էլ հետեւում են լրատվամիջոցներին, ինչպես նախկինում։ Պարզապես տարբերությունն այն է, որ նախկինում այն, ինչ ցանկալի չէր, անտեսվում էր, ինչը անհրաժեշտ էր նկատել, նկատվում էր։ Հիմա նկատվում է ամեն ինչ, ու չի կարող մի քաղաքացի դժգոհություն հայտնել, եւ դա հասանելի չդառնա բարձրագույն իշխանությանը։ Ու այս պայմաններում իրապես տարակուսելի է, թե ինչու է քաղաքացին ընտրում այդ ծայրահեղ՝ ավտոճանապարհը փակելու քայլը։
Իհարկե, դրան հետեւած զարգացումներն ամենեւին ցանկալի եւ օրինակելի չէին, քանի որ ցանկացած բռնություն չի կարող բացատրելի լինել, եւ ուժային կառույցները ուշ թե շուտ պետք է իրենց ուժը ցույց տան։ Յուրաքանչյուրը, սակայն, պետք է հասկանա, որ իր հակաիրավական որեւէ արարք արժանանալու է կոշտ հակահարվածի օրինական դաշտում, եւ մարդկանց բերման ենթարկելն ու կալանավորելը ավտոճանապարհի փակման համար միանգամայն տեղավորվում է օրինականության, տրամաբանության անհրաժեշտության տիրույթում:
Կարդացեք նաև
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում