Լրահոս
Օրվա լրահոսը

Նախշուն Տավարացյանի լիազորությունների դադարեցման հարցով որոշումը՝ այսօր 12.30-ին

Հուլիս 19,2019 12:25

Վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի դատավոր Նախշուն Տավարացյանի՝ որպես ԲԴԽ անդամ լիազորությունների դադարեցման պահանջով այսօր հրավիրված ԲԴԽ նիստը մեկնարկեց կես ժամ ուշացումով:

Մեկնարկին ԲԴԽ նախագահի ժամանակավոր պաշտոնակատար Սերգեյ Չիչոյանը հայտարարեց, որ փորձում էին կապ հաստատել որպես վկա հրավիրված ԲԴԽ անդամի նախկին թեկնածուներ՝ Սուրեն Անտոնյանի և Միքայել Ստեփանյանի հետ: Նրա տեղեկացմամբ՝ պարզվել է, որ Սուրեն Անտոնյանը վատառողջ է, մյուս վկան արձակուրդում է գտնվում և ՀՀ-ից բացակայում է:

Սերգեյ Չիչոյանն առաջարկեց նիստը հետաձգել, սակայն առաջարկը ԲԴԽ անդամների՝ 3 կողմ, 5 դեմ ձայների հարաբերակցությամբ մերժվեց: Նիստը հետաձգելուն դեմ արտահայտվողները պատճառաբանեցին՝ միևնույն է նշված վկաները որևէ արժեքավոր տեղեկություն չեն կարող հայտնել, ուստի հետաձգելը որևէ խնդիր չի լուծելու:

Նիստն ավարտվեց, ԲԴԽ անդամները հեռացան խորհրդակցական սենյակ: Որոշումը կհրապարակվի այսօր՝ 12:30-ին:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031