Լրահոս
Օրվա լրահոսը

Նոր Արեշում տեղի ունեցած դանակահարության վերաբերյալ ոստիկանությունը մանրամասներ է հաղորդում

Հուլիս 19,2019 12:10

Հուլիսի 19-ին, ժամը 03.30-ի սահմաններում, ԱԻՆ «911» ծառայություն է զանգահարել Նոր Արեշի 16-րդ փողոցի մի բնակիչ և հայտնել, թե տղան հոգեկան հիվանդ է, դանակը վերցրել և մտել է սենյակ, վախենում է, որ իրեն կվնասի:

Ավելի ուշ «Էրեբունի» բժշկական կենտրոնից հաղորդում է ստացվել, որ «կրծքավանդակի կտրած-ծակած վերքեր» ախտորոշմամբ շտապօգնության խումբը բուժօգնության է տեղափոխել Նոր Արեշի 16-րդ փողոցի բնակիչ, 59-ամյա մի տղամարդու: Նա հայտնել է, որ տանը տեղի է ունեցել դանակահարություն:

Եվս հինգ րոպե անց նույն բժշկական կենտրոնից նոր հաղորդում է ստացվել. «կրծքավանդակի կտրած-ծակած վերքեր» ախտորոշմամբ, նույն հասցեից, իրենց մոտ է տեղափոխվել 61-ամյա կնոջ դիակ:

Ոստիկանության Էրեբունու բաժնից մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ տղան խոհանոցային դանակով հարվածել և մարմնական վնասվածքներ է պատճառել մորն ու հորը, հետո վնասել է ինքն իրեն և դիմել փախուստի:

Ոստիկաններին հաջողվել է դեպքի վայրին հարակից տարածքում հայտնաբերել տղային և ժամը 04.55-ին նրան տեղափոխել հիվանդանոց, որտեղ ախտորոշվել է «պարանոցի կտրած-ծակած վերքեր»:

Դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել և վերցվել է հանցագործության գործիք դանակը:
Նշանակվել են դատաբժշկական փորձաքննություններ, կատարվում է նախաքննություն:

ՀՀ ոստիկանություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031