ԱՄՆ-ի Հանրապետական կուսակցության սենատորներ Ռիկ Սկոտը և Թոդ Յանգը սենատ են ներկայացրել մի օրինագիծ, որը նախատեսում է Թուրքիայի դեմ պատժամիջոցներ կիրառել։ Պատժամիջոցների կիրառման պատճառն այն է, որ Անկարան , անտեսելով Վաշինգտոնի հորդորները, այդպես էլ չհրաժարվեց ռուսական S-400 զենիթահրթիռային համակարգերի գնման մասին պայմանագրից։
Սենատորների ներկայացրած օրինագծով նախատեսվում է Թուրքիայի դեմ կիրառել պատժամիջոցներ CAATSA օրենքի շրջանակներում։
Օրինագծում նշվում է, որ Թուրքիայի կողմից S-400-ների գնումը սպառնալիք է ստեղծում ԱՄՆ-ի անվտանգության համար։ Պահանջվել է վերանայել ՆԱՏՕ-ում Թուրքիայի անդամության հարցը և այդ նպատակով ՆԱՏՕ-ին կոչ է արվել հրավիրել ժողով։
Ուշագրավ է, որ ԱՄՆ-ի դեմոկրատական կուսակցության Բոբ Մենդերեսի կարծիքով Թուրքիայի դեմ պատժամիջոցները չպետք է սահմանափակվեն միայն ամերիկյան F35 կործանիչների ծրագրից Թուրքիային դուրս թողնելով։
Կարդացեք նաև
Թուրքիայի դեմ պատժամիջոցներ կիրառելու հարցում համակարծիք է նաև հանրապետականս սենատոր Թիմ Սկոտը։ Նա նշել է, որ Թուրքիայում շարունակվում են մարդու իրավունքների խախտման դեպքերը։