Լրահոս
Օրվա լրահոսը

Թադեւոս Տոնոյան. Նախքան իրավազորությունը ստուգելը՝ ԿԳՆ-ն ինքնագլուխ մեզ զրկել է ֆինանսավորումից, այսինքն՝ չի կատարել օրենսդիր մարմնի որոշումը. «Հրապարակ»

Հուլիս 19,2019 11:40

«Աղբյուր», «Կանչ», «Ծիծեռնակ» մանկապատանեկան հանդեսների ճակատագիրը դեռ անորոշ է․ բոլոր 3 ամսագրերն էլ հայտնվել են փակման վտանգի առջեւ։ Բանն այն է, որ այս տարի առաջին անգամ բյուջեով նախատեսված գումարը բաշխելու համար կրթության եւ գիտության նախարարությունը մրցույթ (տենդեր) անցկացրեց, որի արդյունքում մերժվեցին բոլոր երեքի հայտերն էլ։ Մանկապատանեկան հանդեսների խմբագիրների բողոքը հասավ մինչեւ Ազգային ժողով, ԱԺ կրթության, գիտության, մշակույթի, սպորտի, երիտասարդության, սփյուռքի հարցերի հանձնաժողովը դեռ մայիսին նիստ հրավիրեց՝ հարցը քննարկելու համար։

«Աղբյուր» հանդեսի գլխավոր խմբագիր Թադեւոս Տոնոյանը նշում է, որ նիստից հետո եկել են համաձայնության, որ ԿԳՆ-ն պետք է դիմի արդարադատության նախարարություն, որպեսզի պարզեն 1990 թ․ Գերագույն խորհրդի որոշման իրավազորությունը․ արդյոք սույն որոշումն այսօր իրավազո՞ր է, թե՞ ոչ։ Իսկ այդ որոշման համաձայն, մանկապատանեկան հանդեսները պետք է լույս տեսնեին պետական հովանավորությամբ, ինչը չի արվում։

«Մեր տեղեկություններով, իրենք դիմել են եւ պատասխան են ստացել, որը կարծես թե իրենց այդքան էլ չի բավարարել՝ այն իմաստով, որ մեզ այդ հովանավորությունից զրկել են։ Երեւի պատասխանը միանշանակ չի եղել»,- ասում է Տոնոյանն ու հավելում, որ խոսել է Արարատ Միրզոյանի օգնականի հետ, նրան փոխանցել իրենց մտահոգությունը՝ պատասխանն ուշանում է, իսկ ամիսները՝ անցնում։

«Ինձ ասացին, որ որոշ գրությունների համար 6-ամսյա ժամկետ կա, ես դիմեցի նաեւ այդ ենթահանձնաժողովի անդամ, ԱԺ պատգամավոր Վահագն Թեւոսյանին, որի կողմից այս խնդրի վերաբերյալ ըմբռնում տեսնում ենք։ Նրան խնդրեցի, որ նախանձախնդիր լինի, եւ մեզ ինչ-որ պատասխան տրվի, որը լղոզված չլինի, այլ լինի կոնկրետ, որովհետեւ անվանապես այս 3 պարբերականների համար է կայացվել որոշումը, եւ պետք է որոշում կայացնողն անվանապես անվավեր ճանաչի 1990թ․ որոշումը, որպեսզի այդ որոշումն այսօր իրավազոր չլինի, բայց նման որոշում չի կայացվել։ Ավելին՝ նախքան իրավազորությունը ստուգելը, ԿԳՆ-ն ինքնագլուխ մեզ զրկել է ֆինանսավորումից, այսինքն՝ չի կատարել օրենսդիր մարմնի որոշումը, եւ նրա այդ քայլն իրավաբանորեն հիմնավորված չէ։ Բայց հունվարից մեզ արդեն զրկեցին ֆինանսավորումից, 3 կոլեկտիվ աշխատավարձ չի ստանում։ Մրցույթ են կազմակերպել, որը ի՞նչ կապ ունի այդ որոշման հետ, քանի որ նախօրոք են զրկել մեզ՝ առանց ստուգելու այդ որոշման իրավազորությունը, որը մինչեւ այս պահը չեն կարողանում պարզել եւ հիմնավորել»,- ասում է Տոնոյանը։ Նա չի բացառում, որ 3 խմբագիրներով հնարավոր է հայցով դիմեն դատարան եւ վիճարկեն նախարարության կայացրած որոշումը։

Սոնա ԱԴԱՄՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում

Լուսանկարը՝ Կարեն ԱՆՏԱՇՅԱՆԻ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031