ՀՀ գլխավոր դատախազությունը, ուսումնասիրելով ՀՀ հաշվեքննիչ պալատից ստացված՝ ՀՀ քաղաքացիական ավիացիայի կոմիտեում իրականացրած հաշվեքննության արդյունքները, հայտնաբերել է չարաշահումներ եւ քրեական գործ հարուցել։ Չարաշահումները, ինչպես հասկացանք դատախազության տարածած հաղորդագրությունից, առնչվում են 2007-2018թթ. ընկած հատվածում «Ավիաուսումնական կենտրոն» ՓԲ ընկերության հետ կնքած պայմանագրին, որտեղ ֆինանսական մանիպուլյացիաներ կամ մեքենայություններ են տեղի ունեցել։ Նաեւ ուսումնական նպատակով «Diamond DA 40» տեսակի օդանավ են վարձակալել, որի համար հայտարարված մրցույթով եւս խախտումներ են տեղի ունեցել։ Արդյունքում, ըստ դատախազության, 592 մլն դրամի օդանավի վարձակալության անհիմն ծախսեր են կատարվել՝ պետության համար առաջացնելով ծանր հետեւանք։
Նշված ժամանակահատվածից պարզ է դառնում, որ խոսքն այն ժամանակվա ՀՀ քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետ Արտյոմ Մովսեսյանի պաշտոնավարման շրջանին է վերաբերում, եւ թեպետ հաղորդագրության մեջ նրա անունը նշված չէ, բայց ենթադրելի է, որ քրգործով կարող է հենց նա անցնել կամ նրա հետ առնչություն ունեցող որեւէ մեկը:
Մովսեսյանը, սակայն, պնդեց, թե իր պաշտոնավարման ժամանակ որեւէ չարաշահում չէր կարող լինել։
«Ես դետալներին ծանոթ չեմ, չեմ կարող որեւէ բան ասել, բայց չի կարող նմանատիպ բան լինել, որն իմ պաշտոնավարման ժամանակ առաջացնի որեւէ մի չարաշահում։ Երբ մանրամասներին կծանոթանամ, նոր կկարողանամ որեւիցե բան ասել,– ասաց պարոն Մովսեսյանը՝ ավելացնելով։ –Չի կարող լինել որեւիցե մի բան, որ իմ կառավարման ժամանակահատվածում բացի դրականից ուրիշ թեմա լինի»։
Կարդացեք նաև
Վահե ՄԱԿԱՐՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում