Լրահոս
Օրվա լրահոսը

Մոսկվա-Երևան թռչող օդանավը դադարեցրել է չվերթը, ուղևորները տարհանվել են, կան վիրավորներ

Հուլիս 19,2019 11:07

Մոսկվա-Երևան ուղղությամբ չվերթ իրականացնող օդանավը ստիպված դադարեցրել է թռիչքը, ուղևորները տարհանվել են, կա ութ վիրավոր, հաղորդում է RBK-ն:

Boeing-737 օդանավը, որում եղել է 173 ուղևոր և անձնակազմի վեց անդամ, թռիչք էր իրականացնում հուլիսի 19-ի գիշերը Երևան ուղղությամբ: Թռիչքուղուց պոկվելիս օդաչուների խցիկում աշխատել է ծխի ցուցիչը, ինչի հետևանքով անձնակազմը որոշում է կայացրել դադարեցնել թռիչքը:

Տեղի ժամանակով ժամը 05:34 ուղևորները տարհանվել են վթարային ելքով: Նշվում է, որ կա ութ վիրավոր, որից երկուսը տեղափոխել են հիվանդանոց՝ սրունքաթաթի հոդախախտումով և հիպերտոնիկ կրիզով: Վիրավորների մեծ մասի մոտ առկա են թեթև վնասվածքներ և սալջարդեր:

Դեպքի վայր ժամանած արտահերթ ծառայություններն օդանավում բռնկում չեն հայտնաբերել: Ավելի ուշ չվերթ իրականացնող Nordwind ընկերությունից հայտնել են, որ տարհանման պատճառը եղել է օդանավում կողմնակի հոտը:

Ավիացիոն ծառայությունից ՏԱՍՍ-ին ասել են, որ Boeing-737-ն անցել է բոլոր նախաթռիչքային գործընթացները և եղել է սարքին վիճակում:

Իր հերթին՝ «Ինտերֆաքսի» աղբյուրն ասել է, որ արտակարգի իրավիճակի պատճառը կարող էր դառնալ թռիչքի նախապատրաստվելիս տեխնիկական կանոնակարգի խախտումը: Նա ասել է, որ օդանավում ծխի պատճառ կարող էր լինել «տեխնոլոգիական հեղուկի առկայությունը, որը սովորաբար օգտագործում են շարժիչի կամ օդափոխման համակարգի լվացման համար»:

Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031