Լրահոս
Օրվա լրահոսը

Արթուր Վանեցյանի այցը խոսում է այն մասին, որ եղածի խորքային նշանակությունն ու մասշտաբներն ավելին են, քան կարող է թվալ առերևույթ. «Ժամանակ»

Հուլիս 19,2019 10:44

ԱԱԾ պետ Արթուր Վանեցյանը մեկնել է Իջևան և հայտարարել, որ իրավիճակը մտահոգիչ է և պետք է քայլեր ձեռնարկել մի կողմից քաղաքացիների շահը պաշտպանելու, մյուս կողմից օրինականություն ապահովելու համար: Վանեցյանն իջևանյան իրողությունների հետ կապված խորհրդակցություն է անցկացրել Տավուշում՝ համայնքապետների և մարզի ղեկավարների մասնակցությամբ: Սա հատկանշական իրողություն է, որն իր մեջ պարունակում է մի քանի տարաբնույթ ազդակ:

Նախ՝ ԱԱԾ պետի, այսպես ասած, ընթացիկ կարգավիճակը: Իջևան նրա այցն ու խորհրդակցությունը վկայում են կառավարման համակարգում նրա դե ֆակտո կարգավիճակի ընդգծման մասին, որն անկասկած տեղի է ունեցել վարչապետի համաձայնությամբ: Արթուր Վանեցյանը չէր կարող իր նախաձեռնությամբ մեկնել և կատարել այդ քայլերը՝ հաշվի առնելով այն, որ զուտ ֆունկցիոնալ-իրավական իմաստով խնդիրը կարծես թե չէր հասել ԱԱԾ: Բայց ԱԱԾ-ն հասավ խնդրին, և այստեղ կա նաև մյուս ազդակը՝ Իջևանում տեղի ունեցածի լրջության գնահատումը, որ անում է իշխանությունը:

Փաստացի, Արթուր Վանեցյանի այցը խոսում է այն մասին, որ եղածի խորքային նշանակությունն ու մասշտաբներն ավելին են, քան կարող է թվալ առերևույթ:

Քաղաքացիների և ոստիկանների բախման առնչությամբ տեղի գնահատականներում բավականին նշմարելի են նրանք, որոնք խոսում էին սադրանքի կազմակերպման մասին: Ավելին, եղան նաև որոշակիորեն քողարկված սպառնալիքներ նախկին իշխանությանը հարող շրջանակներից, որոնք խոսում էին տեղի ունեցածի, այսպես ասած, ձնծաղիկներ լինելու մասին: Իհարկե, խոսում էին ոչ ուղղակի սպառնալիքի, այլ, այսպես ասած, անարդյունավետ կառավարման հետևանքով խնդիրների համատեքստում, սակայն Վանեցյանի այցը գնահատական է թերևս նաև այս հայտարարություններին, իսկ գուցե նաև պատասխան:

Այլ կերպ ասած, ԱԱԾ պետը այցելել է Իջևան, բայց, թերևս, Հայաստանի հարցով: Մյուս կողմից, այստեղ իհարկե հարց է առաջանում, թե այդ այցը ինչ էֆեկտ է ունենալու Հայաստանի մասշտաբով, և այստեղ կա նաև երրորդ ազդակը. ԱԱԾ պետի այցը արդյոք վկայո՞ւմ է կառավարման համակարգի աշխատանքային արդյունավետության խնդրի մասին, որովհետև, ի վերջո, որևէ սադրանքի կամ շանտաժի ուժային համաչափ պատասխան տալու իշխանության կարողությամբ հանդերձ, գլխավոր խնդիրը անշուշտ պետք է լինի այսպես ասած՝ կանխարգելիչ տրամաբանությունը, այլ կերպ ասած՝ սադրանքների հողը և առիթները բացառելը, իհարկե կառավարման էֆեկտիվության շնորհիվ:

Հոդվածն ամբողջությամբ` «Ժամանակ» օրաթերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031