Լրահոս
Օրվա լրահոսը

Զարեհ Սինանյանը Մոսկվայում ներկայացրել է Սփյուռքի գործերով գլխավոր հանձնակատարի գրասենյակի նոր գործելաոճը` ակնկալելով Ռուսաստանի հայկական կազմակերպությունների ակտիվ մասնակցությունը

Հուլիս 19,2019 10:24

 Հուլիսի 18-ին Մոսկվայում Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը հանդիպեց «Կիլիկիա» հայկական բիզնես ակումբի ներկայացուցիչների հետ: Հանդիպումը տեղի ունեցավ Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության դեսպանատանը:

Հանդիպման ընթացքում ակումբի հիմնադիր և համակարգող Նվեր Սարգսյանը նշեց, որ «Կիլիկիա» հայկական բիզնես ակումբը ստեղծվել է 2014 թվականին և հանդիսանում է բիզնեսի սեփականատերերի, խոշոր ընկերությունների և անհատ մասնագետների միջև փոխգործակցության բազմակողմանի հարթակ: Միջազգային ձևաչափով այն միակ բիզնես հարթակն է, որն ունի ներկայացուցիչներ Ռուսաստանից և Հայաստանից։ Բիզնես ակումբի մասնակիցներն են աշխարհի տարբեր երկրների գործարարներ և մասնագետներ:

Իր խոսքում Սփյուռքի գործերով գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը ներկայացրեց սփյուռքի հետ տարվող աշխատանքներում Հայաստանի որդեգրած քաղաքականությունը, ակնկալվող ծրագրերը, համահայկական նշանակություն ունեցող խնդիրները, ինչպես նաև Սփյուռքի գործերով գլխավոր հանձնակատարի գրասենյակի նոր գործելաոճը` ակնկալելով Ռուսաստանի հայկական կազմակերպությունների և հայ համայնքի ակտիվ մասնակցությունը:

Ակումբի մասնակիցները հայտնեցին, որ կշարունակեն Հայաստանում և Արցախում իրականացնել մի շարք ենթակառուցվածքային և ներդրումային ծրագրեր՝ բարձր տեխնոլոգիաների, էկոլոգիայի, զբոսաշրջության և գյուղատնտեսության ոլորտներում:

Հատուկ ընդգծեց, որ «Կիլիկիա» բիզնես ակումբի ստեղծման իսկ օրվանից բոլոր մասնակիցներն իրենց համեստ ներդրումն են ունեցել և ապագայում էլ պատրաստ են աջակցել ռուսաստանյան գործարարների և հայ արտադրողների համագործակցությանը և բիզնես կապերին։

Այնուհետև Զարեհ Սինանյանը դեսպանատանը հանդիպեց հայ համայնքի ներկայացուցիչների հետ: Ողջույնի խոսքով հանդես եկավ Ռուսաստանում Հայաստանի դեսպան Վարդան Տողանյանը և կարևորեց Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի այցը:

Գլխավոր հանձնակատարն իր խոսքում անդրադարձ կատարեց Հայաստան-սփյուռք հարաբերություններում առկա նոր մոտեցումներին, պատասխանեց ներկաների հարցերին:

Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031