Պարզվեց, որ այս մեկ տարում Փաշինյանի հայրենակիցներն էլ չեն գտել ծառ հատելու այլընտրանքը, չեն հասկացել, որ, օրինակ, ոչխար պահելն ավելի ճիշտ է, քան անտառ ոչնչացնելը։ Փաշինյանի խոսքով ասած, նրանց գլխում փոփոխություն տեղի չի ունեցել, նրանք չեն գիտակցում, որ ապրում են արդեն «նոր» Հայաստանում, որտեղ պետք է 80 հազար դրամով չաշխատեն, բիզնես դնեն ու բոլորն անխտիր զբաղվեն բիզնեսով։
Ասել է՝ անկախ Փաշինյանի 100 փաստերի վկայակոչումից, տնտեսական տարբեր ցուցանիշներից, հին տրամաբանությամբ է երկիրն առաջ գնում, մարդիկ իրենց հացի գումարը վաստակում են ծառ հատելով՝ անհաղորդ են նոր իշխանությունների տնտեսական հեղափոխությանը։
Նրանք պետք է երկու խնդիրներից մեկը լուծեն. փրկեն անտառը՝ սոված թողնելով ընտանիքը կամ երեխային հաց ապահովեն՝ անտառի հերն անիծելով։
Որքան էլ Նիկոլ Փաշինյանը մեծ ճիգեր գործադրի՝ համոզելու, թե երկրում բան է փոխվել, փաստն այն է, որ այդ փոփոխությունը միայն իր շրջապատն է զգում, իսկ օրնիբուն դառը դատող, դատարկ նստող գյուղացու վիճակը նույնն է մնացել. մի կտոր չոր հաց, էն էլ հրեն հա՝ երկնքից կախված։ Էն դնջացնող թանն էլ է շատերին դժվար տրվում։
Կարդացեք նաև
Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Իրատես» թերթի այսօրվա համարում