Աշոցք համայնքի Սիզավետ բնակավայրի համար արտագաղթը սերնդեսերունդ փոխանցվող կյանքի բնականոն ընթացք է. թոռը սովորել է հորն ու պապին տարիներով չտեսնել: Սիզավետը պատմություն ունեցող համայնքներից է:
Սիզավետ բնակավայրի վարչական ղեկավար ՀԵՆՐԻԿ ՊՈՂՈՍՅԱՆԻ խոսքով` արտագնա աշխատանքի մեկնածներն աշխատում, գումար են հավաքում, դրսում տներ առնում ու անվերադարձ հեռանում ընտանիքներով: Դռները մնում են փակ, հողերը՝ անմշակ, թեև որոշ հողամասեր հանձնվում են բարեխիղճ ու աշխատասեր հարևանների մշակմանը:
Սիզավետում այսօր ապրում է 320 մարդ, թեև փաստացի գրանցված են 392-ը: Գյուղում 30 տարեկան չամուսնացած 25 երիտասարդ կա, այդ թվում` վարչական ղեկավարը, աղջիկները հիմնականում ամուսնանում են գյուղից դուրս, դրսի աղջիկները դժվարությամբ են համաձայնում հարս գալու:
Գյուղի փողոցներն անմխիթար վիճակում են, արդարացում կա՝ «տարին տասներկու ամիս բորան ա ու անձրև», լուսավորություն չկա: Գյուղի հատուկենտ հարսանիքները կատարվում են Գյումրիում, իսկ բանակի խնջույքները՝ գյուղապետարանի անբարեկարգ շենքի մի հատվածում. այստեղ կատարվում են նաև թաղման արարողությունները, մեկ այլ սենյակում էլ երբեմն զրուցելու, նարդի խաղալու համար հավաքվում են գյուղի տղամարդիկ:
Կարդացեք նաև
Անուշ ՆԵՐՍԻՍՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Իրատես» թերթի այսօրվա համարում