Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՄՆ-ը ավելացրել է Ադրբեջանի ռազմական օգնությունը, իսկ Հայաստանինը՝ ոչ. Էմիլ Սանամյան

Հուլիս 18,2019 23:54

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի աշխատակազմը զգալիորեն ավելացրել է Ադրբեջանին հատկացվող ռազմական օգնությունը՝ 2018թ և 2019թթ. հարկային տարում այդ թիվը հասցնելով 100 միլիոն դոլարի: Նման տվյալներ հրապարակել է Վաշինգտոնում տեղակայված Անվտանգության աջակցության մոնիթորը: Հաշվի առնելով, որ այդ օգնությունը Իրանի դեմ ճնշումն ավելացնելու մաս է կազմում, դա նաև ուղղակի ազդեցություն է ունենում Ադրբեջանի վրա:

Նման կարծիք է արտահայտել ԱՄՆ Հարավային Կալիֆորնիայի համալսարանի հայագիտական ուսումնասիրությունների ինստիտուտի վերլուծաբան Էմիլ Սանամյանը իր վերլուծության մեջ:

Մասնավորապես, Ադրբեջանը 2018թ. հարկային տարում պետք է ստանա 58.6 միլիոն դոլար, իսկ 2019թ.՝ 42.9 միլիլոն դոլար: Ընդ որում, 2016-17թթ. Հարկային տարիներին այդ օգնության չափը կազմել է տարեկան 3 միլիոն դոլար:

2018թ. ապրիլի 27-ին ԱՄՆ Պաշտպանության դեպարտամենտը կոնգրեսին տեղեկացրել է, որ իրենք ծախսում են 47.5 միլիոն դոլար Ադրբեջանի «Հարավային սահմանի անվտանգության վրա՝ «կապ, էլեկտրոնիկա, շինարարություն, ծովային պաշտպանության սարքավորումներ, տրանսպորտային միջոցներ», 11.1 միլիոն դոլար «Կասպից ծովի ծովային անվտանգության վրա» և 80 հազար դոլար «մարդու իրավունքների դասընթացների» վրա:

Չնայած ԱՄՆ-ը երկար ժամանակ ավելի մեծ ռազմական աջակցություն է ցուցաբերել Ադրբեջանին, քան Հայաստանին, այդ տարբերությունն ավելացել է անցյալ տարվանից, որը վերլուծության հեղինակը կապում է անցյալ տարի Հայաստանում տեղի ունեցած իշխանափոխության հետ: Համաձայն Անվտանգության աջակցության մոնիթորի տվյալների՝ 2018թ. հարկային տարում Հայաստանը ստացել է 4.2 միլիոն դոլար (ֆիսկալ տարին ավարտվում է հոկտեմբերին), 2019թ. նախատեսվում է 2.8 միլիոն, իսկ 2020թ. 2.1 միլիոն դոլար:

ԱՄՆ կոնգրեսի 907-րդ բանաձևով արգելվում է Ադրբեջանին ռազմական օգնություն տրամադրել, եթե դա անհրաժեշտ չէ Ադրբեջանի տարածքների անվտանգության համար և քանի դեռ դա չի խոչընդոտում Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատման ընթացիկ բանակցություններին և չի օգտագործվում Հայաստանի դեմ:

Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031