Լրահոս
Օրվա լրահոսը

ՄԻԵԴ-ի և Վենետիկի հանձնաժողովի կարծիքները Քոչարյանի գործի վրա էական ազդեցություն կունենան. «Ա1+»

Հուլիս 18,2019 22:44

Սահմանադրական դատարանն այսօր հայտարարություն էր տարածել «Երևանի ընդհանուր իրավասության դատարանի և Ռոբերտ Քոչարյանի դիմումների հիման վրա՝ ՀՀ ՔՕ 300.1 հոդվածի՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործերով խորհրդատվական կարծիք ստանալու նպատակով Մարդու իրավունքների եվրոպական դատարանին և Վենետիկյան հանձնաժողովին դիմելու և այդ կապակցությամբ հիշյալ գործերի վարույթները՝ կասեցնելու վերաբերյալ» որոշում ընդունելու մասին:

Միջազգային իրավունքի մասնագետ, իրավաբան Արա Ղազարյանից հետաքրքրվեցինք, թե սա ինչ ընթացակարգ է:

«Սա բխում է Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 16-րդ արձանագրությունից, որն ուժի մեջ է մտել 2018 թվականի օգոստոսի 1-ին»,- նշեց մեր զրուցակիցը: Իրավաբանի խոսքով՝ սա նոր ընթացակարգ է սահմանում, որով ազգային դատարանը կարող է դիմել եվրոպական դատարանին կոնկրետ գործով խորհրդատվական կարծիք ստանալու համար:

«Կարելի է ասել Եվրոպական սահմանադրական կարգի հիմքում ընկած սկզբունքը: Այսինքն՝ խոսքը կլինի միայն իրավական որոշակիության մասին, բայց դա էլ Հայաստանում սահմանադրական սկզբունք է»,- նկատեց Ղազարյանը:

Շարունակելով՝ Ղազարյանն ասաց, որ սա ուղիղ ազդեցություն կունենա քրեաիրավական որակման վրա, իսկ եթե համարեցին, որ առաջադրված մեղադրանքը հստակորեն չի կարգավորում սահմանադրական կարգը տապալելու հանցակազմը, նշանակում է քրեաիրավական որակումը կամ մեղադրանքը դեֆեկտ ունի:

Մանրամասներին կարող եք ծանոթանալ «Ա1+»-ի կայքում:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031