Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Մինչև հուլիսի 4-ը բուժումն սկսած անձինք ճառագայթային բուժումն անվճար չեն ստանում․ ահազանգ

Հուլիս 18,2019 21:33

ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը 2019 թ․ հուլիսի 16-ին տեղեկացրել է, որ հաստատված չարորակ ուռուցքաբանական և արյունաբանական ախտորոշմամբ  հիվանդների  համար հուլիսի 4-ից ճառագայթային բուժումը ներխոռոչային սարքերով, TERAGAM ճառագայթային սարքով և  ELEKTA էլեկտրոնային արագացուցիչով՝ իրականացվում է  ամբողջությամբ պետական պատվերի շրջանակներում՝ անկախ հիվանդի սոցիալական կարգավիճակից:

Քաղաքացիների ահազանգերը փաստում են, որ նախարարի հրամանը չի տարածվում մինչև հուլիսի 4-ը բուժում սկսած անձանց վրա։ Այն քաղաքացիները, որոնք պայմանագիր են կնքել բժշկական հաստատության հետ մինչև հուլիսի 4-ը, բայց բուժումը դեռ շարունակում են, ստիպված են վճարում կատարել մի ծառայության համար, որը արդեն անվճար է։

Սույնով հրավիրում ենք պատասխանատու մարմինների ուշադրությունը ստեղծված իրավիճակին։

Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031