Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Արթուր Վանեցյան. «Ապօրինի անտառահատումների 10 քրեական գործ է հարուցված»

Հուլիս 18,2019 20:40

«Ունեցանք անկաշկանդ, բովանդակային զրույց, որպեսզի հասկանանք խնդիրները եւ լուծումները»,- Տավուշի մարզում քիչ առաջ ավարտված խորհրդակցությունից հետո հայտարարեց ԱԱԾ ղեկավար Արթուր Վանեցյանը:

Հիշեցնենք, երեկ առավոտից Տավուշի մարզում լարված իրավիճակ էր, երեկոյան ոստիկանների եւ քաղաքացիների միջեւ ընդհարում էր տեղի ունեցել:  Այսօր, մարզպետարանում, տարբեր գերատեսչությունների ղեկավարների եւ համայնքապետերի մասնակցությամբ խորհրդակցություն էր տեղի ունեցել:

ԱԱԾ ղեկավարի`Տավուշի մարզի ազգաբնակչությանն ուղղված ուղերձը հետևյալն է`Տավուշի մարզը բացառիկ է իր անտառներով եւ այդ անտառներն ավելի արդյունավետ կարող են օգտագործվել, քան դրանք վառելանյութ եւ փայտանյութ դիտելը: Արթուր Վանեցյանն ասաց, որ մարզի անտառները կարող են զբոսաշրջային բացառիկ նշանակության համար օգտագործվել եւ կառավարությունը համապատասխան օրենսդրական փոփոխություններ է նախաձեռնել`բնակչությանը թույլատրելու այդ վայրերը զբոսաշրջային նպատակներով ծառայեցնելու:

Արթուր Վանեցյանն ասաց, որ քննարկվել է եւ բոլորի կողմից ընդունելի է եղել նաեւ այն տարբերակը, որ անտառից հանվող փայտանյութը`«փափուկ փայտը», հասնի հասցեատերերին`այն քաղաքացիներին, որոնք դա օգտագործելու են իրենց կացարանները ջեռուցելու համար: Համայնքների ղեկավարները առաջարկել են, որ պետությունը համապատասխան ծառայությունների միջոցով հավաքվի այդ փայտանյութը, ապա մարզպետարանների կամ համայնքապետարանների միջոցով հասցվի քաղաքացիներին:

Ո՞ւմ կանաչներն են այս ամենի ետեւում`հարցրեց լրագրողներից մեկը`հղում անելով այն հայտարարություններին, որ այս պատմության մեջ կոռուպցիոն ռիսկեր կան:

«ԱԱԾ-ն վերջին շրջանում տարբեր անտառախիտ մարզերի տարածքում օպերատիվ-հետախուզական գործողություններ է իրականացրել, միայն ԱԱԾ-ի կողմից ավելի քան 10 քրեական գործ է հարուցված`ապօրինի անտառահատումների մասով: Այդ գործերում ներգրավված են թե անտառտնտեսության մի շարք պաշտոնատար անձինք, թե իրավապահներ»,- հայտարարեց Արթուր Վանեցյանը: Բոլոր գործերով քննչական կոմիտեն է զբաղվում, ուստի ԱԱԾ պետը հորդորեց` այդ հարցերով մանրամասներ ստանալ այնտեղից:

Տավուշցիներին էլ հորդորեց այսուհետ ձեռնպահ մնալ ոստիկանների հետ ընդհարումներից եւ բոլոր հարցերի պատասխանները փորձել ստանալ մարզպետարաններից կամ համայնքապետարաններից:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031