Լրահոս
Օրվա լրահոսը

Նախարար. «Սեւանի ափամերձ տարածքներում ապօրինի շինությունները քանդել-չքանդելու համար որեւէ կաշկանդող հանգամանք չկա»

Հուլիս 18,2019 19:22

Սեւանա լճում լողալը վտանգավոր է, թե՝ վտանգավոր չէ, սա շրջակա միջավայրի նախարարության գործը չէ, բայց նախարար Էրիկ Գրիգորյանը պատրաստվում է շաբաթ օրը լողալ լճում: Այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասաց նախարարը։ Ո՞ր ափում: Չասաց:

Հիմա, ըստ նախարարի, չկա վտանգ կամ մտահոգիչ որեւէ բան լճի ջրի որակի հետ կապված.«Այն ցուցանիշը, որ ունենք այսօր, որակի բարձրացման եւ թափանցիկության առումով, որակի բարձրացման, շատ էական է։ Այս տարի միայն 100 մլն խմ ավել գոլորշիացում է եղել, 40 մլն-ով էլ քիչ տեղումներ են եղել։ Այսինքն՝ 140 մլն խմ, որը Սեւանի մակարդակի մոտ 10 սմ է կազմում, այդքանով քիչ ջուր է լցվել Սեւան»։

Բնապահպանների այն մտահոգությունները, որ լճի ջրիմուռները ժամանակավոր են իջել հատակ, հաջորդ տարի նորից կբարձրանան, նախարարը նշեց, թե ինչ պետք է անեն  դրա դեմ պայքարելու համար. «Ջրի մակարդակը պետք է բարձրացվի։ Դուք այսօր տեսնում եք, որ էականորեն ավելի քիչ ջրառ է իրականացվում, Արփա-Սեւանով մուտք կա։ Մակարդակի բարձրացմանը զուգահեռ ափամաքրման աշխատանքները պետք է կատարվեն։ Մյուսը՝ կեղտաջրերի քանակը պետք է նվազեցվի։ Սրանք են  մեր հիմնական գործողությունները, մնացած ամեն ինչը ածանցյալ ենթագործողություններ են»:

Մանրամասները՝ տեսանյութում

Արդյոք Սեւանա լճի ափամերձ հատվածներում առանձնատները քանդվելո՞ւ են, կարծիք կա, որ լճի մակարդակը չեն բարձրացնում դրանց համար, նախարարն ասաց. «1905 մետրից ցածր գտնվող բոլոր 4800 շինությունները, բացառությամբ Խորհրդային միությունից  մնացած որոշ պոմպակայաններ, բոլորն ապօրինի են։ Քանդելը ինքը ֆինանսական ծախս է, որը մենք հաշվարկել ենք, տվել ենք նաեւ կառավարություն՝ 1 քմ-ն քանդելու արժեքը։ Բայց կոնկրետ մարդիկ, ովքեր հանդիսանում են այդ տարածքների սեփականատերերը, նրանք իրենք պարտավորություններ ունեն։ Բոլոր աշխատանքները՝ քանդման, ափամերձ տարածքների մաքրման մասով, բոլոր աշխատանքները պետք է իրականացվեն։ Բայց եկեք մի բան էլ հստակեցնենք, ի՞նչ է նշանակում՝ դուք կարող էիք ջրի մակարդակը բարձրացնել ավելի, բայց չբարձրացրեցիք, դուք կանգնեցնում եք ավելի։ Սեւան մուտք է լինում տեղումներից, գետերից, Արփա-Սեւանից։ Այլ տարբերակ չկա, այդ բոլոր մուտքերն այս պահին առավելագույն փորձում ենք ապահովել»։

Մանրամասները՝ տեսանյութում

Նախարարը մանրամասնեց՝ օրենքով ապօրինի շինության տերը ինքը պետք է քանդի, եթե չի քանդում՝ պետությունը պետք է քանդի, ապա մտնի դատական գործընթացի մեջ՝ իր գումարները հետ ստանալու համար, նման իրավիճակ կա Արարատյան դաշտավայրի լքված հորերի դեպքում. «Սեւանում ամբողջ գույքագրված շինություններն՝ նիշերով՝ ամեն 50 սմ մեկ, որտեղ են, ինչ ծավալի են, ամբողջը վարչապետի աշխատակազմ է ներկայացված: Հանձնաժողով է ստեղծվել՝ վարձակալած տարածքներն ուսումնասիրելու, դեպքեր կան, որ փոքր տարածք է թղթով վարձակալած, բայց ավելի մեծ տարածք են օգտագործում եւ այլն:

Նախարարը վստահեցրեց՝ լճի ափամերձ տարածքներում ապօրինի շինությունները քանդել-չքանդելու համար որեւէ կաշկանդող հանգամանք չկա, եւ իր նշած նիշից (1905 մետր) ցածր որեւէ օրինական շինություն չկա:

Մանրամասները՝ տեսանյութում

Նախարարը նաեւ անդրադարձավ ցանցավանդակային ձկնաբուծարանին, նշելով՝ եթե ուսումնասիրությունը պարզի, որ դրանք վտանգ են ներկայացնում, ապա բոլորը դուրս կհանվեն լճից.«Իմ կարծիքով՝ այդ ցանցավանդակային տնտեսությունները ճիշտ չէ օգտագործել փակ ջրավազանային տարածքում, բայց պետությունը  9 միլիարդ ծախս է արել, պետք է հասկանա ազդեցությունը՝ պոպուլյացիայի վերականգնման գործիք՝ լա՞վ է, թե՝ ոչ»:

Մանրամասները՝ տեսանյութում

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031