Ռուսաստանի պետական «Ռոստեխ» կորպորացիան պատրաստ է Թուրքիային մատակարարել Սու-35 կործանիչներ՝ թուրքական կողմից համապատասխան հետաքրքրվածության դեպքում: Այս մասին հայտարարել է կորպորացիայի ղեկավար Սերգեյ Չեմեզովը:
«Եթե Թուրքիայի մեր գործընկերները հետաքրքրություն ցուցաբերեն, մենք պատրաստ ենք սկսել Սու-35-ի մատակարարումները»,- ասել է նա:
Ավելի վաղ Սպիտակ տնից հայտարարել էին, որ Թուրքիայի որոշումը՝ Ռուսաստանից գնել C-400 հրթիռային համակարգեր, անհնար է դարձնում նրա հետագա մասնակցությունը ամերիկյան 5-րդ սերնդի F-35 կործանիչների ստեղծման ծրագրին:
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ