Լրահոս
Օրվա լրահոսը

«Ի՞նչ «լեվի» խաչմերուկ, անիմաստ բաներ եք խոսում». քաղաքացին միջամտեց դժգոհ վարորդների ցույցին

Հուլիս 18,2019 17:33

Ճանապարհային ոստիկանության վարչական շենքի դիմաց այսօր բողոքի ցույց էին անում «Տուգանք» հասարակական նախաձեռնության մի քանի անդամ-վարորդներ:

Նրանց պահանջն է՝ աշխատանքից ազատել ՃՈ երեք պաշտոնյաների՝ ՃՈ պետի հաշվառման-քննական եւ տեխնիկական փորձաքննության գծով տեղակալ Արթուր Տոնոյանին, ՃՈ պետ Արմեն Հակոբյանին, ՃՈ ճանապարհային երթևեկության կազմակերպման հսկողության բաժնի պետ Կոնստանտին Կոստանյանին:

«Վերջինիս ոչ պատշաճ աշխատանքի պատճառով վարորդները մշտապես խնդրի առաջ են կանգնում: Ունենք համապատասխան տեսանյութեր: Նա «լեվի» խաչմերուկներ է սարքում, չգիտեմ ինչ հարաբերությունների մեջ է որոշ մարդկանց հետ: Ինչ-որ մեկի տան մոտ թերի խաչմերուկներ են սարքված՝ թերի կահավորմամբ: Նա պետք է իր արածի համար վերջիվերջո պատասխան տա: Իսկ Արթուր Տոնոյանը չի հետեւում տարրական պայմաններին, չի հետեւում հերթերին, որոնցում կանգնած են մարդիկ՝ ժամերով, արեւի տակ: 24-ժամյա հերթեր են: Հերթերը վաճառում են: Մարզերի բաժիններում էլ բարդակ է, մարդիկ «գոմ» են անվանում: Իսկ Արմեն Հակոբյանն էլ իրավիճակին ու իր գործին չի տիրապետում, նա ոչ մի բանի չի տիրապետում»,-լրագրողների հետ զրույցում հայտարարեց «Տուգանք»-ի անդամ Արտակ Խաչատրյանը (լուսանկարում):

Նա նաեւ տեղեկացրեց, որ ցանկացել են հանդիպել նշյալ երեք պաշտոնյաների հետ, սակայն ընդունարանում պատասխանել են, որ նրանք տեղում չեն, մեկն էլ արձակուրդում է:

https://www.facebook.com/aravot.am/videos/435629027035081/

Բողոքի ցույցին միջամտեց մի քաղաքացի՝ ասելով, որ կողքից լսում էր, եւ իրեն դուր չեկան ՃՈ երեք պաշտոնյաների մասին ասածները:

Աշոտ Ռեւազյանը ներկայացավ որպես «Հյուսիս-հարավ» ծրագրի ընկերությունների մեկի ներկայացուցիչ, որն աշխատում է Մարալիկում եւ տեղի երթեւեկության կազմակերպման ինժեներն է, ու բանավեճի մեջ մտավ ցուցարար-վարորդների հետ. «Լավ էլ աշխատում են նրանք, վաղուց եմ ճանաչում նրանց, հետներն աշխատում եմ: Այսքան ժամանակ չէի տեսել, որ նրանցից դժգոհեն: Ճիշտ չեն արտահայտվում նրանց մասին: Ի՞նչ «լեվի» խաչմերուկ…անիմաստ բաներ եք խոսում»:

Ցուցարար-վարորդները պնդեցին, որ Աշոտ Ռեւազյանին կարող են նստեցնել իրենց մեքենան եւ քաղաքում պտտեցնելով՝  ցույց տալ ճանապարհային երթեւեկության խնդիրները, Ռեւազյանն էլ պնդեց, որ ինքն էլ կարող է իր մեքենայով ցույց տալ, թե ինչ է փոխվել:

https://www.facebook.com/aravot.am/videos/814921682235787/

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031