Ազատ ոճի ըմբշամարտի Սեուլի օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր, աշխարհի կրկնակի գավաթակիր ու Եվրոպայի չեմպիոն Ստեփան Սարգսյանի անվան միջազգային մրցաշարը կանցկացվի նրա ծննդավայրում՝ Վանաձորում:
Հուլիսի 23-24-ին մրցագորգում $ 24 հազար ընդհանուր մրցանակային գումարի համար, որը ըստ Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Արայիկ Բաղդադյանի, հատկացրել է ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը, կպայքարեն Ռուսաստանի, Վրաստանի, Իրանի, Հունաստանի, Բելառուսի, Քաթարի, Ղազախստանի ըմբիշները: Մասնակցելու հայտ ներկայացրած երկրների թիվը կարող է մեծանալ:
Պարոն Բաղդադյանի խոսքով՝ մրցաշարը Հայաստանի ըմբիշների համար ընտրական է լինելու սեպտեմբերին կայանալիք վարկանիշային աշխարհի առաջնության համար, ուստի մասնակցելու են բոլոր լավագույնները, բացի 65 կգ քաշային Վազգեն Թեւանյանից, որը նախապատրաստվում է օգոստոսին կայանալիք աշխարհի երիտասարդական առաջնությանը:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Կարդացեք նաև