Լրահոս
Օրվա լրահոսը

Ամերիկացի սենատորը ազգային անվտանգությանը սպառնացող վտանգ է տեսնում FaceApp-ում

Հուլիս 18,2019 16:12

ԱՄՆ Սենատում դեմոկրատների առաջնորդ Չակ Շումերը կոչ է արել FBI-ին և Դաշնային առևտրային հանձնաժողովին քննություն անցկացնել և ստուգել Facebook սոցցանցում տարածված FaceApp հավելվածը, որը մշակվել է Ռուսաստանում: Նա մտավախություն ունի, որ հավելվածը կարող է վտանգ ներկայացնել ԱՄՆ ազգային անվտանգությանը, հաղորդում է BBC-ն:

Հավելվածը վերջին օրերին վիրուսային է դարձել Facebook-ում, այդ թվում դրա հայկական սեկտորում. այն հնարավորություն է տալիս «ծերացնել» օգտատիրոջ դեմքը և օգտագործելիս պահանջում է «լիարժեք և անփոխարինելի հասանելիություն լուսանկարներին և անձնական տվյալներին»:

Դա կարող է սպառնալ ոչ միայն ազգային անվտանգությանը, այլև սպառնալիք ներկայացնել միլիոնավոր ամերիկացիների կոնֆիդենցիալությանը, գրել է սենատորը FBI ղեկավար Քրիստոֆեր Ռեյին և Դաշնային առևտրային հանձնաժողովի նախագահ Ջո Սայմոնսին ուղղված նամակում:

Շումերը մտահոգություն է հայտնել, որ հասկանալի չէ՝ ինչպես է հավելվածը պահպանում օգտատերերի տվյալները, և ինչպես օգտատերերը կարող են ապահովել դրանց հեռացումը հավելվածն օգտագործելուց հետո:

Սենատորը «խիստ մտահոգիչ» է համարում այն, որ ԱՄՆ քաղաքացիների անձնական տվյալները կարող են փոխանցվել «թշնամի օտարերկրյա պետության»:

FaceApp-ը մշակվել է Պետերբուրգում Wireless Lab ընկերության կողմից, այն գլխավորում է «Յանդեքսի» նախկին աշխատակից Յարոսլավ Գոնչարովը:

 

Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031