Լրահոս
Օրվա լրահոսը

Ճանաչելիության բարձրացում և ենթակառուցվածքների զարգացում․ ՀՀ կառավարությունը գումար հատկացրեց Էկոնոմիկայի նախարարության զբոսաշրջության կոմիտեին

Հուլիս 18,2019 14:23

Այսօր ՀՀ կառավարությունը ՀՀ էկոնոմիկայի նախարարության զբոսաշրջության կոմիտեին լրացուցիչ գումար հատկացրեց` ավելացնելով ՀՀ 2019 թվականի պետական բյուջեի եկամուտները և ծախսերի ծրագրային ցուցանիշները 105.0 մլն դրամով:

Ներկայացվող ենթածրագրերnւմ ուղղված են զբոսաշրջության ոլորտի առաջնային երկու հիմնախնդիրների լուծմանը՝ ենթակառուցվածքների զարգացմանը և Հայաստանի ճանաչելիության բարձրացմանը միջազգային զբոսաշրջային շուկայում։

Հայաստանի ճանաչելիության բարձրացումը միջազգային շուկայում զբոսաշրջության ոլորտի պետական քաղաքականության առաջնահերություններից է։

Հայաստանի և հայկական զբոսաշրջային արդյունքի ճանաչելիության բարձրացման նպատակով հավելյալ 90.0 մլն ՀՀ դրամը կուղղվի ընտրված թիրախային շուկաներում մարքեթինգային  միջոցառումների իրականացմանը:

Նպատակն է թիրախավորել նոր շուկաներ և վերջիններում, ինչպես նաև հիմնական նպատակային շուկաներում իրականացնել խոշոր և համակարգված մարքեթինգային միջոցառումներ, որոնք կնպաստեն տվյալ երկրներից դեպի Հայաստան զբոսաշրջային հոսքերի շարունակական ավելացմանը։

Զբոսաշրջության տարեկան ծրագրի շրջանակներում Հայաստանի ճանաչելիության բարձրացման գործընթացnւմ իրականացվում է 3 հիմնական ուղղություններով՝ Հայաստանի մասնակցությունը միջազգային զբոսաշրջային խոշոր ցուցահանդեսներին, դեպի Հայաստան մասնագիտացված ԶԼՄ-ների և բլոգերների ճանաչողական այցերի կազմակերպում և թիրախավորված թվային մարքեթինգի իրականացում։

Նախագծով առաջարկվում է իրականացնել լայնածավալ մարքեթինգային արշավներ 3 հիմնական թիրախային շուկաներում, մասնավորապես.

Ռուսաստան` Ռուսական ավիաընկերությունների, Մոսկվայի մետրոպոլիտենի, ռուսական հայտնի կինոթատրոնների ցանցերի և այլ ամենաշատ այցելվող վայրերում «Армения, это же так доступно» «Հայաստանն այնքան հասանելի է» գովազդային արշավների կազմակերպում, այդ թվում․ Հայաստանի մասին տեսահոլովակների և բաներների տեղադրման ապահովում` թիրախավորվելով Ռուսաստանի մայրաքաղաքը և 1 մլն-ից ավել բնակչություն ունեցող մի շարք քաղաքներ:

Վրաստան՝ Վրաստանի մի շարք հայտնի զբոսաշրջավայրերում և զբոսաշրջային ենթակառուցվածքներում նախատեսվոււմ է «Հայաստան, քո հաջորդ ուղղությունը» «Armenia, your next destination» մարքեթինգային արշավների կազմակերպում, այդ թվում՝ ինտերակտիվ բաներների և տեսահոլովակների տեղադրում․ արշավը հնարավորություն կտա թիրախավորել ոչ միայն վրացի զբոսաշրջիկներին, այլև տվյալ պահին Վրաստանում գտնվող այցելուներին և հնարավորություն կստեղծվի Վրաստանի միջազգային զբոսաշրջային հոսքերի մի մասն ուղղել դեպի Հայաստան:

Չինաստան՝ Չինական WeChat առցանց հարթակի, չինական ավիաընկերությունների և մի շարք այլ հայտնի հարթակների միջոցով «Armenia- Emotions are Visa Free now»  «Հայաստանն. էմոցիաները այժմ առանց վիզա են» գովազդային արշավների կազմակերպում, ինչը կնպաստի չինական շուկայում Հայաստանի մասին ճանաչելիութան բարձրացմանը և առանց մուտքի արտոնագրի Հայաստան մուտքի հնարավորության մասին իրազեկմանը։

Նախատեսվող ենթածրագրերի իրականացման արդյունքում հնարավոր կլինի բարձրացնել Հայաստանի և հայկական զբոսաշրջային արդյունքի ճանաչելիությունը, ապահովել դեպի  Հայաստան զբոսաշրջային հոսքերի կայուն և կտրուկ ավելացում, բարձրացնել մատուցվող ծառայությունների որակը, խթանել տարածքային համաչափ զարգացմանը և նպաստել լրացուցիչ ֆինանսական մուտքերի ներգրավմանը ՀՀ պետական բյուջե։

Ենթակառուցվածքների զարգացում.

Հայաստանի զբոսաշրջային ամենաշատ այցելվող տեսարժան վայրերի շրջակայքում գոտիավորման բացակայության հետևանքով առկա են չհամակարգված մատուցվող ծառայություններ, տրանսպորտային միջոցների կայանման խնդիրներ, այցելությունների վիճակագրության հավաքագրման բացակայություն:

Ծրագրի միջոցով նախատեսվում է նախագծել տեսարժան վայրերի հարակից տարածքների բարեկարգման տիպային մոդել, ըստ որի` կառանձնացվեն համայնքային առևտրի գոտիները, կկառուցվեն միանման տաղավարներ համայնքի` վաճառք իրականացնող բնակիչների համար, կբարեկարգվի և կգծանշվի ավտոկայանատեղի, ինչպես նաև կսահմանվի մեքենաների մուտք ու ելքի կայանման ձևաչափ: Վերոհիշյալ աշխատանքների իրականացման համար անհրաժեշտ ֆինանսական հատկացումը կազմում է 15 մլն ՀՀ դրամ, ինչի արդյունքում  մշակված նախագծերը կդառնան տիպային մոդելներ ՀՀ մարզերում կիրառելու և նպաստելու հանրային ենթակառուցվածքների զարգացմանը, ինչպես նաև վերջիններս կդիտարկվեն նաև որպես զբոսաշրջության ոլորտում ներդրումների ներգրավման նոր միջոցներ։

Ենթակառուցվածքների բաղադրիչով նախատեսվում է մեկ այլ ծրագրի իրականացում՝ ճամփեզրյա կայանի նախագծանախահաշվային աշխատանքների իրականացում:

Էկոնոմիկայի նախարարություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031