ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը տեղեկացրել էր, որ Սեւանա լճի 11 տարբեր տարածքներից վերցված ջրի փորձանմուշների հետազոտությունը ցույց է տվել, որ լճի ինքնամաքրման գործընթացը շարունակվում է։ Սակայն դրանից հետո սոցցանցերում քննարկում սկսվեց, թե ինչպե՞՚ս ստացվեց, որ ջրիմուռներն անհետացան եւ ո՞ւր անհետացան։
«Սեւան» ազգային պարկի տնօրեն Վահե Գուլանյանը «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում մանրամասներ ներկայացրեց։
– Պարոն Գուլանյան, ինչպե՞ս սկսեց Սեւանն ինքնամաքրվել, ո՞ւր անհետացան ջրիմուռները։
– Ամեն տարի պրոցեսը կա՝ մի տարի շատ, մի տարի քիչ։ Սա նորմալ պրոցես Է Սեւանա լճի համար։ Կուտակվում է օրգանական նյութ, լիճը օրգանական նյութից այս կերպ ազատվում է։ Լճերը, ջրամբարները, գետերը ունեն ինքնամաքրման այսպիսի գործընթացներ։ Այս բռնկումները 15 օր է տեւում։
Կարդացեք նաև
– Ջրիմուռներն ընկնում են ջրի հատակը եւ այնտե՞ղ են ոչնչանում։
– Յուրաքանչյուր օրգանիկ բույս ունի հասունանալու, հետո պտուղները կամ տերեւները թափելու հատկություն. դա իրենց պիկն է: Նույնը այս բույսը. հասունացավ, հասավ ամենավերջին ու սկսեց մահանալ։ Մահանալուց հետո այն նստում է լճի հատակին։
– Ո՞րն էր պատճառը, որ այսպիսի խնդիր աոաջացավ։ Նշում եք, որ ամեն տարի է տեղի ունենում, բայց այս տարի կարծես թե արձագանքները շատ ավելի բուռն են։
– Անցած տարի ավելի վատ էր։ Բայց ամենավատը եղել է 2006թ.։
ՆԻԿՈԼԱՅ ԱՎԵՏԻՍՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում