Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Տեխնիկական զննության կտրոնի տրամադրման պահանջը նախատեսվում է հանել, իսկ վերահսկողությունը իրականացնել էլեկտրոնային շտեմարանի եւ արատորոշման քարտի միջոցով. «Ժողովուրդ»

Հուլիս 18,2019 12:53

«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ «Ճանապարհային երթեւեկության ապահովման մասին» ՀՀ օրենքում լրացումներ եւ փոփոխություններ են տեղի ունենալու։ Այս մասին որոշման նախագիծը ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարությունը նոր է շրջանառության մեջ դրել։

Նախ՝ տեխնիկական զննության կտրոնի տրամադրման պահանջը նախատեսվում է հանել, իսկ վերահսկողությունը իրականացնել էլեկտրոնային շտեմարանի եւ արատորոշման քարտի միջոցով։ Այն լրացվում է էլեկտրոնային եղանակով եւ պահպանվում էլեկտրոնային շտեմարանում, ինչը հնարավորություն է տալիս վերահսկողություն իրականացնել նաեւ էլեկտրոնային եղանակով, առանց մեքենան կանգնեցնելու։

«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ փոխարինման կենթարկվեն ՀՀ կառավարության 2007 թվականի փետրվարի 15-ի թիվ 344-Ն եԼ 2011  թվականի թիվ 350-Ն որոշմամբ հաստատված կարգերը, որոնցով կնախատեսվի տեխնիկական զննության պահանջների որոշ մասը պարտադիր լինեն ոչ ընդհանուր օգտագործման տրանսպորտային միջոցների եւ մինչեւ 3500 կգ առավելագույն ընդհանուր զանգված ունեցող բեռնատար տրանսպորտային միջոցների համար։ Իսկ, ահա, նոր թողարկվածների դեպքում առաջին զննությունը կլինի երեք տարի, երկրորդը՝ 2 տարի հետո, ապա՝ տարին մեկ պարբերությամբ։ Ամբողջ ծավալով ստուգվեն միայն ընդհանուր օգտագործման տրանսպորտային միջոցները (մոտ 12000 միավոր) եւ 3500 կգ-ից ավելի ընդհանուր զանգված ունեցող բեռնատար մեքենաները, կցորդ/կիսակցորդները, հատուկ եւ մասնագիտացված տրանսպորտային միջոցները տարին մեկ պարբերականությամբ։

Բացի այս, բոլոր տեսակի մեքենաները կրկնակի տեխնիկական զննության կներկայացվեն միայն 1-ին եւ 2-րդ կետերով հայտնաբերված թերությունները կամ անսարքությունները վերացնելուց հետո։ Մնացած դեպքերում արատորոշման քարտում եւ էլեկտրոնային շտեմարանում կլրացվեն անսարքությունները կամ թերությունները։ Նաեւ 20-օրյա ժամկետում ներկայանալու դեպքում տեխնիկական զննությունը կանցկացվի կոնկրետ թերության կամ անսարքության մասով եւ անվճար։

ՍՑՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031