Երկար ժամանակ պետք չեղավ հասկանալու համար, որ թռիչքային զարգացում ապահովելու հետ կապված կառավարության խոստումները հեռու են իրականանալուց։ Պատահական չէ, որ տնտեսական աճի սպասելիքները նվազեցվել են նույնիսկ նախորդ միջնաժամկետ ծախսերի ծրագրի համեմատ։
Պատկերացնելու համար ասենք, որ իշխանափոխությունից անմիջապես հետո հաստատված ծրագրով 2020թ. կանխատեսվում էր 5,5, իսկ 2021թ.՝ 5,6 տոկոս տնտեսական աճ։
Իշխանափոխությունից մեկ տարի հետո կառավարությունը որոշել է այդ ցուցանիշներն իջեցնել 0,5 տոկոսով։
Թե ո՞ւր մնաց տնտեսության թռիչքը, որի մասին իշխանափոխությունից հետո հայտարարեց վարչապետը, հայտնի չէ։ Այն, ինչ ակնկալում է կառավարությունն առաջիկա երեք տարիների տնտեսական զարգացումների առումով, հեռու է թռիչքային լինելուց։ Հավանաբար դա է պատճառը, որ վերջին շրջանում Նիկոլ Փաշինյանը դադարել է խոսել թռիչքի մասին։ Թեև ի սկզբանե էլ պարզ էր, որ այդպիսի հեռանկարներ չկան։ Առավել ևս՝ այն իրավիճակում, որը հաստատվել է Հայաստանում իշխանափոխությունից հետո։
Կարդացեք նաև
Այս կառավարությունը մինչև այժմ չունի տնտեսության զարգացման հստակ հայեցակարգ։ Ու դեռ պարզ չէ, թե ո՞ւր է գնում տնտեսությունը։ Իշխանափոխությունից նույնիսկ մեկ տարի հետո շատ բան մնում է հայտարարությունների մակարդակում։ Այդ հայտարարությունները ոչ միայն հիմնավորված չեն, այլև չունեն ծրագրային ապահովում։ Ինքնահոսով տնտեսություն չեն զարգացնում, ինչպես ուզում է անել ներկայիս կառավարությունը:
ՀԱԿՈԲ ՔՈՉԱՐՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «168 ժամ» թերթի այսօրվա համարում