Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանի եւ ոստիկանապետի միջեւ հետաքրքիր զրույց է ծավալվել՝ ճանապարհային երթեւեկության անվտանգության վերաբերյալ. «Ժողովուրդ»

Հուլիս 18,2019 12:27

Կիրակի օրը՝ հուլիսի 14-ին, ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սիսակ Գաբրիելյանի նախաձեռնությամբ կառավարությունում քննարկում է եղել ճանապարհային երթեւեկության անվտանգության վերաբերյալ՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ։ Այդ քննարկումը նվիրված է եղել ճանապարհային ոստիկանության համակարգին եւ, պաշտոնական տեղեկատվության համաձայն, մի քանի համաձայնություններ են ձեռք բերվել։

«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ հանդիպման ընթացքում ոլորտի վերաբերյալ խոսել են նախաձեռնության հեղինակները, վարչապետը, ապա նաեւ ՀՀ ոստիկանապետը, եւ հենց ճանապարհային ոստիկանության համակարգից են եղել ներկաների հիմնական դժգոհությունները։ Խոսքը մասնավորապես վերաբերում է փողոցներում առկա գծանշումներին եւ այն հանգամանքին, որ շատ վայրերում դրանք մաքրված են, վարորդները այն չեն տեսնում, որը հավելյալ խնդիրներ է ստեղծում։ Դժգոհություն են հայտնել իևչպես ներկաներից մի քանիսը, այնպես էլ Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանը, որի եւ ոստիկանապետի միջեւ նաեւ հետաքրքիր զրույց է ծավալված եղել՝ կապված վերջերս գրանցված մի երեւույթի հետ։

Մասնավորապես, երբ խոսք է գնացել ոստիկանություն-Երեւանի քաղաքապետարան աշխատանքի մասին, Մարությանը դժգոհել է վերը նշված թեմաների շուրջ՝ ասելով, թե դժվարանում է նաեւ իրենց աշխատանքը, եւ հավելյալ խոչընդոտներ են ստեղծվում ճանապարհային ոստիկանների աշխատանքի պատճառով։ Սակայն դրան ի պատասխան՝ Օսիպյանը նաեւ հիշել է քաղաքապետարանի հետ ոչ այնքան լավ ստացված մի համագործակցության մասին։ Մենք տեղեկացանք, որ խոսքը մասնավորապես վերաբերում է Մյասնիկյան պողոտայում կառուցված վերգետնյա անցումին, որի հետ կապված ոստիկանությունն ամիսներ առաջ դիմած է եղել քաղաքապետարանին, սակայն վերջիններիս կողմից պատասխան է եղել, թե դա շատ մեծ ծախս է ենթադրում, եւ պետք է բավարարվել թմբիկ տեղադրելով։ Սակայն վերգետնյա անցումի հարցը մեծ քննարկում էր առաջացրել համացանցում եւ, ի վերջո, քաղաքապետարանը համաձայնել էր վերգետնյա անցումի գաղափարին։ Սա ներկայացվել է որպես երկու գերատեսչությունների միջեւ չհամակարգված աշխատանքի օրինակ։

ՆԱԻՐԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031