Լրահոս
Օրվա լրահոսը

«Անցակետը չի վերացվելու, որեւէ զիջում չի կարող լինել». Տավուշի մարզպետ

Հուլիս 18,2019 11:47

«Մարզում ունենք առնվազն հիսուն աշխատատեղ, որոնք կարող ենք առաջարկել նրանք, ովքեր իսկապես սոցիալական խնդրի համար են բողոքում: Հիմա մարզպետարանի համապատասխան ստորաբաժանումը պատրաստ է ընդունել նրանց, բայց այս պահին դիմողներ դեռ չկան»,-Aravot.am-ին հայտնեց Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը:

Նա երեկ միջպետական ճանապարհ փակած «փայտի գործ» անողներին առաջարկել էր այլ աշխատանք:

Հիշեցնենք, որ ցուցարարները դժգոհում էին ապօրինի ծառահատման արգելքի դեմ: Նրանց եւ ոստիկանների միջեւ բախում էր եղել:

Անդրադառնալով տեղեկություններին, թե ցուցարարների խմբերն ուղղորդված են եղել ինչ-որ անձանց կողմից, Հայկ Չոբանյանը նշեց. «Չեմ բացառում, ոչ էլ հաստատում եմ: Մեր խնդիրն այն է, որ մինչեւ վերջ պետք է կարողանանք այս առիթն օգտագործել եւ վերջապես ձերբազատվել այն հիվանդ մտայնությունից, որ հանուն անօրինականության կարելի է ցույց անել: Ցանկացած նման ցույց պատժելի է, որեւէ զիջում չի կարող լինել»:

Ինչ վերաբերում է ցուցարարների պահանջին, որ ապօրինի ծառահատումները վերահսկող անցակետը պետք է վերացվի, մարզպետը վստահեցրեց, որ նման բան չի կարող լինել, որովհետեւ դա կնշանակի՝ թույլատրել ապօրինի ծառահատումը եւ փայտանյութի տեղափոխումը-վաճառքը. «Անցակետը տեղադրվել է մոտ մեկ շաբաթ առաջ, եւ բողոքը հիմնականում կապված է ոչ միայն ապօրինի ծառահատումների հանդեպ վերահսկողության խստացման, այլեւ այդ անցակետի տեղադրման հետ: Այն թույլ չի տալիս, որպեսզի ապօրինի հատված փայտը Դիլիջանից տեղափոխվի, եւ այն չի կարող վերացվել»:

Ինչ վերաբերում է այս պահի իրավիճակին, մարզպետը նշեց, որ Իջեւանում մթնոլորտը հանգիստ է, որեւէ արտառոց միջադեպ չկա:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031