Լրահոս
Օրվա լրահոսը

Ավինյանը նշել է՝ երբ կհաջողվի միավորել Հայաստանի, Ռուսաստանի, Վրաստանի և Իրանի էներգացանցերը

Հուլիս 18,2019 11:33
elektrakan

Հայաստանի վարչապետ Տիգրան Ավինյանը կարծում է, որ Ռուսաստանի, Վրաստանի, Հայաստանի և Իրանի էներգացանցերի միավորումը ցանկության դեպքում կարելի է ավարտին հասցնել 2-3 տարում:

Ավինյանը գտնվում է Նյու Յորքում, որտեղ մասնակցում է ՄԱԿ-ի միջոցառումներին:

«Մենք այժմ կառուցում ենք բարձր լարման գծեր և՛ Վրաստանի, և՛ Իրանի հետ: Ամբողջ տրամաբանությունը նրանում է, որ մենք, Վրաստանը, Իրանը և Ռուսաստանը ցանցում աշխատենք համաժամանակյա: Այդ գործակցությունը շատ կարևոր է: Այժմ մենք ցանկանում ենք կառուցել համակարգ, որը հնարավորություն կտա համաժամանակյա աշխատել Ռուսաստանի հետ կամ կոնվերտացնել հաճախականությունը, որպեսզի մենք կարողանանք կապված լինել»,- ասել է Ավինյանը «ՌԻԱ Նովոստիի» հետ զրույցում:

Նրա խոսքով՝ ցանցերի միավորման նպատակն է «ունենալ մեկ գլոբալ շուկա և գլոբալ էներգետիկ ենթակառուցվածքներ»:

«Եթե ինտենսիվ աշխատենք, 2-3 տարուց դա արդեն կիրականանա»,- ասել է նա:

2015թ. դեկտեմբերին Հայաստանը, Վրաստանը, Իրանը և Ռուսասանը ստորագրել են քառակողմ հուշագիր, որով նախատեսվում է բարձրացնել էլեկտրաէներգիայի, էլեկտրական համակարգերի անվտանգության և հուսալիության համատեղ նախագծերի կառավարման մակարդակը: Հուշագրի շրջանակում նախատեսվում են մի շարք միջոցառումներ,՝ ուղղված Հյուսիս-հարավ էլեկտրաէներգետիկ միջանցքի ստեղծմանը, ինչը հնարավորություն կտա աշխատել ԵԱՏՄ և ԵՄ էներգահամակարգերի հետ:

Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031