Լրահոս
Օրվա լրահոսը

«Օսիպյանի հրահանգով՝ նրա ներկայությամբ մեքենան արագ վարածներին պառկեցրել են ասֆալտին». պատգամավոր

Հուլիս 18,2019 10:38

«Գործողություններին մասնակցած եւ ոստիկանների նկատմամբ բռնի գործողություններ իրականացրածները քարերով եւ փայտերով հարվածներ են հասցրել նրանց: Համոզմունք կա, որ շատերին ուղղորդել են: Մի մասն էլ առանց նախապես ծրագրելու է հայտնվել ցուցարարների շարքերում»,-այս գիշեր Իջեւանում միջպետական ճանապարհ փակած «փայտի գործ» անողների եւ ոստիկանների միջեւ բախումներից ուղիղ միացմամբ այսպիսի տեղեկություններ հայտնեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Արման Բաբաջանյանը:

https://www.facebook.com/babajanyana/videos/358521004838961/?__xts__%5B0%5D=68.ARC9HwDskH0x3rNeu6hGH9Qkrp4kzEjv3PKsAK4mhdpq_aQps8_azCmnCtahiI8He8K3ZZ4k1kT4KJR4TDwHcKmB9AAQVipU0KNUsamu2Fui1vvMO1-lo1E2FnKNWxRbIoVUgwdBj4Na22pfYHaVgwAlfIfD27hGMhvfCfnnef58FufnFURcOVnt00qtx9HU-xzrKnMqJeZtoYyHEDca7qIBYf__r1GnrLzu1Q_Pt0rab4IFFf0i_OjfGweJ27vfmIBlnOPARRajvRksu-gINFqXqTEV74dmyQymIF-xZeoNbNOQNXIfoNcXW85xFjSbv3O8JdEWGOaIv4d9UZGz_ZGBds83gme6ZVHT9Q&__tn__=-R

Նրա խոսքով՝ դեպքի վայր ժամանած ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանի ներկայությամբ որոշ ցուցարարներ արագ վարել են մեքենաներ. «Նա հրահանգում էր կանգնեցնել այդ մեքենաները եւ վարորդներին պառկեցնել ասֆալտին: 2-3 այդպիսի դեպք արձանագրեցի: Դատախազությունը շուտով քրեական գործ կհարուցի: Օպերատիվ տեղեկություններ կան մի քանի մարդկանց վերաբերյալ, որոնք ուղղակի մասնակցել են գործողություններին: Նրանց հանդեպ քրեական գործեր կհարուցվեն»:

Իջևանում տեղի ունեցած բախումների փաստով արդեն իսկ հարուցվել է քրեական գործ Քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 3-րդ, 4-րդ մասերի՝ «խուլիգանություն, որը կատարվել է կատարվել է մի խումբ անձանց կամ կազմակերպված խմբի կողմից, զենքի կամ որպես զենք օգտագործվող առարկաների գործադրմամբ և զուգորդվել է իշխանության ներկայացուցչին անձին դիմադրություն ցույց տալով, անձի առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելով», 316-րդ հոդվածի 2-րդ մասի՝ «իշխանության ներկայացուցչին՝ օրենքով նրա վրա դրված պարտականությունները կատարելու ժամանակ դիմադրելը, որը կատարվել է բռնությամբ կամ բռնություն գործադրելու սպառնալիքով», հատկանիշներով:

Գործը քննվում է Քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության մարդու դեմ ուղղված հանցագործությունների քննության վարչությունում: Մի քանի տասնյակ անձինք բերման են ենթարկվել Ոստիկանության Իջևանի բաժին, ինչպես նաև Երևանի ոստիկանության 6-րդ վարչություն:

https://www.facebook.com/babajanyana/videos/465705904006989/?__xts__%5B0%5D=68.ARDIl8ednf1ohjTZoiysEJ1frX0Xtc5vrlGj04Ll6u4Pqz-j94ej2-JaEHu_x1VSgaOmwzruQGlfkweeHOiBTM58ryu4dKPPRfPkauoI1QsM7Ef0Rm2-gRwLRp6OOACBufSIT-eoQOEnfCjkR6uDqffPidmVUuCa_5tyNBXkgDFTsbOpAQQoOnuv1pPotDQxchR_dSPFjF–xMGxmvm4HUXbRuSmvVTK1ZIkWjghZuw7yj-PYr5dotte9rlbXOB4S-CVP29B8k49OfFryjB-lDGMIPej3cmI8bbtP-wElIw2J_SOqEeKMbmDdhm6vJKgRW4NL7Q7RF8jxkvgGMP9L-09nzvO3JKHJGc_LS5M&__tn__=-R

Բաբաջանյանի փոխանցմամբ՝ ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանից բացի՝ տեղում տեսել է նաեւ ԱԱԾ բարձրաստիճան պաշտոնյաների. «Ոստիկանության տարբեր աշխատակիցներ խոսում էին, որ տեղերում ոստիկանների ուժերը բավարար չէին, եւ կրճատումներն ազդել են այսօրվա գործողությունների վրա: Ոստիկանները քիչ են եղել, իսկ Երեւանից ուշ է հնարավոր եղել ոստիկանական ուժեր տեղափոխել Իջեւան: Ճանապարհին տեսել ենք նաեւ հատուկ ջոկատայինների»:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031