Կալիֆորնիայում մեկնարկած Չեմպիոնների միջազգային գավաթի խաղարկության առաջին տուրում հանդիպեցին Լոնդոնի «Արսենալը» եւ Մյունխենի «Բավարիան»: Խաղն ավարտվեց «զինագործների» հաղթանակով՝ 2:1: Բոլոր գոլերը խփվեցին երկրորդ խաղակեսում: Ընդ որում, Ունաի Էմերիի թիմը հաղթանակը կորզեց հիմնական ժամանակի վերջին րոպեին:
Հաշիվը բացվեց 51-րդ րոպեին, երբ Հենրիխ Մխիթարյանը տուգանային հարվածով գնդակն ուղարկեց մրցակցի տուգանային հրապարակի աջ անկյուն, որտեղից Օբամեյանգի կատարած փոխանցումից հետո պաշտպան Պոզնանսկին գնդակն ուղարկեց սեփական դարպասը: 72-րդ րոպեին Ռոբերտ Լեւանդովսկին հավասարեցրեց հաշիվը, սակայն հանդիպման 90-րդ րոպեին Նկետիան խփեց «Արսենալի» հաղթական գոլը:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
«տուգանային հարվածով» չէր առաջին գոլի փոխանցումը։
Գոլը «Նկետիան» (Նքեթիան ավելի ճիշտ է անգլերենից հնչյունափոխություն անելիս) խփեց 88-րդ րոպեին։
Եթե խաղը առանց դիտելու եք գրում, գոնե գոլերը նայեք յութուբով։