ՀՀ առողջապահության նախարարի խոսնակ Ալինա Նիկողոսյանը հայտնում է. «Իջևանում տեղի ունեցած բախումների հետևանքով այս պահի դրությամբ Իջևանի բժշկական կենտրոն է տեղափոխվել 13 անձ։ Տուժողներն անցնում են անհրաժեշտ ծավալով հետազոտություններ։
Վնասվածքները հիմնականում քերծվածքների կամ թեթև սալջարդերի տեսքով են»։ Տուժածներն, ըստ աղբյուրի, գտնվում են բժիշկների հսկողության տակ, մի մասը կրկնակի հետազոտությունից հետո դուրս կգրվի»:
https://www.facebook.com/babajanyana/videos/2344893322417569/
Իջեւանի ԲԿ տնօրեն Վազգեն Մարգարյանը Tesankyun.am-ին հայտնել է , որ Իջեւանում միջպետական ավտոճանապարհ փակածների եւ ոստիկանների ընդհարումից վիրավորվել է 12 ոստիկան եւ մեկ ցուցարար։ Լրատվամիջոցը դեպքի վայրում ծառայություն իրականացրած ոստիկաններից տեղեկացել է. «Երբ իրենք հրաման են ստացել բացել միջպետական ավտոճանապարհը, իրենք չեն սպասել, որ կբախվեն ճանապարհ փակածների ուժգին դիմադրությանը։ Վերջիններս բարձրանալով Տավուշի մարզպետարանի շենքի մոտակա խաչմերուկին հարակից, միջպետական ավտոճանապարհի եզրի բարձունքը՝ այնտեղից քարեր տարափ են ուղղել ոստիկանների վրա։ Բողոքի գործողության մասնակիցները ճանապարհին խցանված խոշոր բեռնատարներից մեկից մետաղաձողի կտորներ են վերցրել եւ նետել ոստիկանների վրա։
Կարդացեք նաև
https://www.facebook.com/babajanyana/videos/358521004838961/
Ցուցարարները ջարդել են ճանապարհին հարկադրված կանգնած մի քանի բեռնատարների ապակիներ։ Իջեւան է ժամանել ՀՀ ոստիկանապետ Վալերի Օսիպյանը ։ Կեսգիշերից հետո միջպետական ավտոճանապարհով երթեւեկությունը բացվել է։
https://www.facebook.com/babajanyana/videos/688369584963108/
Տեղի ունեցածը Նիկոլ Փաշինյանի համար մարտահրավեր էր 2 առումով։ Նախ՝ Իջեւանում փայտի գործով զբաղվող ցուցարարները որպես պայքարի եղանակ վերցրել էին Նիկոլ Փաշինյանի ղեկավարած հեղափոխության գլխավոր միջոցներից մեկը՝ միջպետական ավտոճանապարհ փակելը։ 2-րդ ՝ Նիկոլ Փաշինյանի հեղափոխությունից հետո իրավակարգի դեմ ամենամեծ ընդվզումը եղավ իր ծննդավայր Իջեւանում»:
https://www.facebook.com/babajanyana/videos/465705904006989/
Հիշեցնենք, որ ցուցարարները, որոնք, հիմնականում, փայտի գործով զբաղվողներն էին, փակել են միջպետական ավտոճանապարհը։ Նրանք պահանջում էին անտառահատման արգելքի վերացում և հանդիպում այն պաշտոնյայի հետ, որը արգելել է անտառից փայտ դուրս բերել։
Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում ասել է, որ մարդիկ երկար տարիներ անօրինական ճանապարհով փայտահատումներ են իրականացրել ու դրանց արդյունքում բիզնես են ստեղծել. «Նրանց մոտ ստեղծվել էր կարծիք, որ այսօր էլ, թողտվության պայմաններում, կարող են շարունակել իրենց անօրինական բիզնեսը: Մեր մոտեցումը միանշակ էր և անդրդվելի` անօրինական որևէ արարք Հայաստանի Հանրապետությունը չի կարող թույլ տալ: Ոչ մի զիջում անօրինականությանը։
Որևէ անօրինական պահանջ չի կատարվել: Մեր միակ պահանջն այն էր, որն իրականացրել ենք՝ դա համահարթեցված գնի սահմանումն է քամատապալ ծառերի համար, և ես ինքն էլ այսօր հայտարարեցի, որ վաղվանից սկսած Արծվաբերդի անտառտնտեսությունը պատրաստ է քամատապալ 1 խմ-ը 6000 դրամով տրամադրել մարդկանց: Ամեն ինչ կանենք, որպեսզի այդ ընթացակարգերը կրկին պարզեցնենք:
Վաղվանից կառաջարկենք մարզի տարբեր ծրագրերում առկա աշխատատեղերի վերաբերյալ համապատասխան հարցազրույցներ և պատրաստ ենք այդ աշխատատեղերի մասով պայմանագրեր կնքել այն մարդկանց հետ, որոնք անօրինական անտառհատման արգելանքի պատճառով այսօր աշխատանքային խնդիրներ ունեն, սակայն իրենք ևս պետք է պատրաստակամ լինեն:
Այսօրվա օրը դաս էր մեզ համար: Հասկացանք, որ մենք մեր տնտեսության մեջ ավելի ուշադիր լինելու և մեր ընթացակարգերը պարզեցնելու խնդիր ունենք: Սա նաև կոռուպցիոն մեխանիզմի դեմ էր, սա պայքար էր կոռուպցիայի դեմ»,- ասել է Չոբանյանը:
Մանրամասները՝ տեսանյութում
Լուսանկարը՝ Progress NGO-ի