Հայ-ամերիկյան հարաբերությունները զարգանալու լուրջ ներուժ ունեն, «Ամերիկայի Ձայն»-ին տված հարցազրույցում ասել է ԱՄՆ-ի կոնգրեսական ԹիՋեյ Քոքսը, ով հեղինակել էր անցյալ շաբաթ Ներկայացուցիչների պալատում ընդունված Լեռնային Ղարաբաղին ամերիկյան օգնություն հատկացնելու օրենսդրական փոփոխության նախագիծը: Կոնգրեսականի խոսքով, «Թավշյա հեղափոխությունը» Հայաստանի առջեւ զարգացման նոր հեռանկարներ է բացել.
«Հայաստանն ամբողջ աշխարհին ցույց տվեց, թե ինչ է իրական ժողովրդավարությունը»:
Միացյալ Նահանգների Կոնգրեսում Ֆրեզնո քաղաքը ներկայացնող ԹիՋեյ Քոքսը Հայաստանին վաղուց է ծանոթ՝ դեռ այն տարիներից, երբ աղետի գոտում նախաձեռնում էր 1988-ի երկրաշարժից տուժած մարդկանց համար տների կառուցումը: Այդ օրերին հայերից ստացած ջերմությունը, կոնգրեսականի խոսքով, իր սրտում է մնացել մինչեւ այսօր: Այսօրվա Հայաստանը, սակայն բոլորովին այլ, շատ ավելի լայն հեռանկարներ ունեցող երկիր է.
Կարդացեք նաև
Մանրամասներին կարող եք ծանոթանալ «Ամերիկայի Ձայն»-ի կայքում: