Լրահոս
Օրվա լրահոսը

«Հայաստանում «Երիտասարդության մասին» օրենք ունենալն անհրաժեշտություն է»․Արթուր Նաջարյան

Հուլիս 17,2019 23:45

Aravot.am-ը ոլորտի փորձագետներից մեկից՝ Գյումրու «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» (ԵՆԿ) ՀԿ-ի նախագահ Արթուր Նաջարյանից հետաքրքրվեց, թե որքանո՞վ է անհապաղ երիտասարդների մասին իրավական փաստաթուղթ ունենալը, ի՞նչ առավելություններ կտա երիտասարդներին։

Մեր զրուցակցի փաստմամբ, վերջին տարիներին բավականին քննարկվել է «Երիտասարդության մասին» օրենք մշակելու անհրաժեշտությունը, սակայն լուրջ քայլեր չեն ձեռնարկվել։

«Հայաստանում «Երիտասարդության մասին» օրենք չկա, չնայած Սահմանադրության 6-րդ կետի համաձայն՝ յուրաքանչյուր ոլորտ Հայաստանի Հանրապետությունում պետք է ունենա համակարգող համապատասխան օրենք։ Նոր կառավարությունում և խորհրդարանում այս օրերին լրջորեն քննարկվում է օրենք ունենալու անհրաժեշտության և կարևորության հարցը, և ՀՀ Կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարությունը երիտասարդական քաղաքականության վարչության հետ մեկտեղ քայլեր է ձեռնարկում օրենքի մշակման համար։

Ի դեպ, այս օրերին Հայաստանում են գտնվում Եվրոպական Խորհրդի փորձագետները, ովքեր առաքելություն ունեն աջակցելու Հայաստանի կառավարությանը՝ մասնավորապես ՀՀ Կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարությանը երիտասարդական քաղաքականության նոր ռազմավարության մշակման և եվրոպական չափանիշներին ու նորմերին համապատասխանեցնելու հարցում»,-ասաց Արթուր Նաջարյանը։

Թե ի՞նչ կտա օրենքը երիտասարդներին, մեր զրուցակիցը պարզաբանեց․

«Ինձ համար օրենքը նախ և առաջ ոլորտի համակարգման հնարավորություն է տալիս։ Այսօր ոլորտում առկա խնդիրները, որոնց մասին մենք խոսում ենք, պայմանավորված չեն միայն սակավ ֆինանսական ռեսուրսներ ունենալու հետ, այստեղ կարևոր դերակատարություն ունի հենց օրենքի բացակայությունը, ինչի պատճառով օրինակ երիտասարդների հիմնահարցերով զբաղվող կառույցների աշխատանքի համակարգում չկա։ Ստացվում է, որ հաճախ երիտասարդների հիմնահարցերով զբաղվում են կառույցներ, որոնք պարզապես չունեն համապատասխան մասնագիտական և փորձագիտական հմտություններ, չկա պաշտոնապես սահմանված չափորոշիչներ, որոնք պարտադիր են երիտասարդների հետ աշխատանք  իրականացնելիս»։

Հիշեցնենք, որ Եվրախորհրդի երիտասարդական քաղաքականության խորհրդատվական առաքելության փորձագիտական խումբն այսօր Գյումրիում էր։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Լուսանկարը՝ Արթուր Նաջարյանի ֆեյսբուքյան էջից

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Gyulizar says:

    Նունիկ ջան՝ռեկլամ ,ռեկլամ մինչև վերջ……………………

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031