Tesankyun.am. Իջեւանի բժշկական կենտրոնի տնօրեն Վազգեն Մարգարյանից տեղեկացա, որ Իջեւանում ցուցարարների գործողություներից 7 ոստիկան է վիրավորվել; Նրանք ցուցարարներից նետված քարերից տուժել են։ ԲԿ-ի տնօրենն ասաց, որ նրանք թեթեւ վնասվածքներ են ստացել, ԲԿ-ում նրանց անհրաժեշտ բուժօգնություն է ցուցաբերվում։ Իջեւանի ԲԿ դիմածների մեջ ցուցարար չկա, նրանք, հավանաբար, խուսափում են իրենց ինքնությունը բացահայտելուց։