Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀ վարչապետ. «Ղարաբաղի հարցի լուծման որեւէ տարբերակ պետք է ընդունելի լինի Հայաստանի, Ղարաբաղի եւ Ադրբեջանի ժողովուրդների համար»

Հուլիս 17,2019 21:50

Կրակոցներ եւ զոհեր կունենա՞նք, Բաքվի եւ Երեւանի միջեւ թեժ գիծն աշխատո՞ւմ է՝ «Ազատության» ուղիղ եթերում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին հարցրեց Հրայր Թամրազյանը: «Այո աշխատում է, բայց դա չի երաշխավորում, որ մենք, ցավոք սրտի, զոհեր չենք ունենա…Մենք աշխատում ենք, որ բանակցություններն ունենան կոնկրետ արդյունք»,-պատասխանեց Նիկոլ Փաշինյանը:

«Ինչու բանակցությունները չունեն կոնկրետ արդյունք: Ես միջազգային հանրության ներկայացուցիչների հետ, երբ  որ ուզում եմ իրենց նկարագրել իրավիճակը, թե ինչու առաջ չեն գնում բանակցությունները, նշում եմ, որ դրա համար կա ընդամենը մեկ պատճառ:

Երբ ես ընտրվեցի ՀՀ վարչապետ, ամբիոնից հայտարարեցի, որ Ղարաբաղի հարցի լուծման որեւէ տարբերակ պետք է ընդունելի լինի Հայաստանի ժողովրդի համար, Ղարաբաղի ժողովրդի համար եւ Ադրբեջանի ժողովրդի համար: Սա ինչ-որ առումով աննախադեպ հայտարարություն էր մեր իրականության մեջ: ՀՀ ոչ մի ղեկավար չի ասել, որ որեւէ լուծում նաեւ Ադրբեջանի ժողովրդի համար պետք է ընդունելի լինի: Սա շատ կարեւոր հայտարարություն է, եւ լուրջ հիմք է ստեղծում բանակցությունների առաջընթացի համար: Իսկ ինչո՞ւ չկա այդ առաջընթացը՝ շատ պարզ պատճառով, որովհետեւ Ադրբեջանի նախագահը հրաժարվում է արտաբերել նույն նախադասությունը…Քանի այս նախադասությունը չի հնչել այն կողմից, նշանակում է բանակցություններն արդյունավետ չեն»,-ասաց Փաշինյանը

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031