Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀ վարչապետը կարծրացած մտայնության մասին. «Ասում են՝ բոլորն էլ նույն զիբիլն են»

Հուլիս 17,2019 21:40

«Ազատություն» TV-ին տված հարցազրույցում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը խոսելով դատավորների վեթինգի մասին՝ ասաց. «Եթե գաղափարն այն է, որ նախ պետք է ստուգողներին ստուգել, այո իհարկե պետք է ստուգել, բայց ուզում եմ նաեւ հասկանալ, թե ինչքա՞ն պետք է կառավարությունը եւ վարչապետը միջամտեն»:

Ինչ վերաբերում է հանրության վստահությունը վայելելուն, վարչապետը նշեց. «Եկեք հանրության վստահությունը վայելող անձանց ցուցակ կազմենք: Տեսնենք՝ քանի՞ մարդ կներգրավենք: Հանրության վստահությունը վայելելու չափանիշը ո՞րն է»:

Նրա ձեւակերպմամբ. «Երբեմն մարդկանց ձեռքին բռնում ես, ասում են էլի կոռումպացված չէ, տասնյակ դատական հայցեր են ներկայացնում քո դեմ, եւ պատճառն այն է, որ իրավական համակարգը եւ ամեն ինչն այնպես է ստեղծված, որ այդ հարցերի պատասխանը գտնելը մաքսիմալ դժվարանա:

Երբ Հայաստանում ինչ-որ բան անելու փորձ է արվում, բազմաթիվ փաստարկներ են բերվում, որոնց արդյունքում ստացվում է՝ եկեք ոչ մի բան էլ չանենք, էս երկիրը չի փոխվի, բոլորն էլ նույն զիբիլն են ու այդպես նստում ու սպասում ենք…Մինչդեռ մենք պետք է առաջ գնանք, այդ բոլոր հարցերը լուծենք, վեթինգը լավ չի՞, պետք է նորմալ դատական համակարգ ունենանք, այդ համակարգում զտում լինի: Դատավորների տասնյակ թափուր տեղեր ունենք, ոչ ոք չի ուզում դատավոր դառնալ եւ ընդամենը չորս հարյուր հազար դրամ ստանալ»:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031