«Հետք». Րոպեներ առաջ բախում տեղի ունեցավ Իջևանում ճանապարհը փակող ցուցարարների և ոստիկանների միջև, երբ վերջիններս փորձում էին պատ կազմել և ազատել ճանապարհը: Ցուցարարներն ընդդիմացան և բախում առաջացավ, քարերի տեղատարափ, ոստիկանությունը հետ նահանջեց: Կան վիրավորներ:
Ճանապարհը դեռ փակ է մնում, վիրավոր ոստիկաններին տեղափոխեցին: Ցուցարարները Տավուշի մարզպետի հորդորներին չհավատացին և չբացեցին ճանապարհը: