Լրահոս
Օրվա լրահոսը

Արարատ Միրզոյանը խոսել է Հայաստանի ու ԱՄՆ օրենսդիր մարմինների միջև երկկողմ համագործակցության խորացման ուղղությամբ ՀՀ առաջնահերթությունների մասին

Հուլիս 17,2019 22:02

Հուլիսի 15-ին ԱՄՆ-ում ՀՀ դեսպանությունը հյուրընկալեց ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանին, ով խորհրդարանական պատվիրակության հետ գտնվում է Վաշինգտոնում` մասնակցելու ԱՄՆ Կոնգրեսի Ժողովրդավարական գործընկերության հանձնաժողովի առաջնորդների ֆորումին:

Դեսպան Վարուժան Ներսեսյանը Վաշինգտոնի հայ համայնքի անդամներին ներկայացրեց Արարատ Միրզոյանին ու պատվիրակության անդամներին և խոսեց այցի ծրագրի ու ամերիկացի գործընկերների հետ ԱԺ նախագահի երկկողմ հանդիպումների մասին: Դեսպանն ընդգծեց Ժողովրդավարական գործընկերության հանձնաժողովի հետ հարաբերությունների խորացման անհրաժեշտությունը:

Արարատ Միրզոյանը խոսեց Հայաստանի ու ԱՄՆ օրենսդիր մարմինների միջև երկկողմ համագործակցության խորացման ուղղությամբ ՀՀ առաջնահերթությունների մասին, ինչպես նաև ներկաներին ներկայացրեց Հայաստանի կառավարության կողմից իրականացվող քաղաքական, տնտեսական ու ընտրական բարեփոխումները` հատկապես կարևորելով արդարադատության ոլորտում խոշոր բարեփոխումների իրականացումը: Միջոցառման պաշտոնական մասից հետո համայնքի անդամները հնարավորություն ունեցան շփվելու հայկական պատվիրակության անդամների հետ և հարցեր ուղղելու Թավշյա հեղափոխությունից հետո Հայաստանում տարբեր ոլորտներում տեղի ունեցող զարգացումների վերաբերյալ:

Տեղեկանք․ Ժողովրդավարական գործընկերության հանձնաժողովը երկկուսակցական կոնգրեսական հանձնաժողով է, որն անմիջականորեն աշխատում է գործընկեր պետությունների հետ` աջակցելով արդյունավետ, անկախ և հաշվետու օրենսդրական ինստիտուտների զարգացմանը, հանդիսանում է Հայաստանի ու ԱՄՆ-ի միջև միջխորհրդարանական կապերի ամրապնդման յուրահատուկ հարթակ: Նշյալ միջոցառումից առաջ Ժողովրդավարական գործընկերության հանձնաժողովի երկկուսակցական պատվիրակությունն ընթացիկ տարվա ապրիլին այցելել էր Հայաստան:

ՀՀ ԱԳՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031