Պորտուգալական ֆուտբոլի լեգենդ Նունու Գոմեշը, որ Երեւան ժամանել է եղբոր հետ, Ծիծեռնակաբերդում լրագրողների հետ շփվելուց հետո այցելեց Ցեղասպանության թանգարան, ուշադրությամբ դիտեց ցուցադրությունը եւ վերջում գրառում արեց թանգարանի հուշամատյանում: «Մարդկությունը պետք է սեփական սխալների վրա սովորի ու հետեւություններ անի: Շատ կարեւոր է, որ այս թանգարանը կա, որ մարդիկ գալիս, տեսնում են… այսպիսի բաներ այլեւս երբեք չպետք է կրկնվեն»,- հրաժեշտ տալուց առաջ Aravot.am-ին ասաց Պորտուգալիայի հավաքականի նախկին հարձակվողը:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ