Լրահոս
Օրվա լրահոսը

«Հերթական անօրինականությունը ԵՊՀ Հոգաբարձուների խորհրդի կողմից». Դավիթ Ափոյան

Հուլիս 17,2019 21:21

ԵՊՀ ՈւԽ նախագահ Դավիթ Ափոյանի ֆեյսբուքյան գրառումը ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի առաջիկա նիստի վերաբերյալ, որտեղ ներառված օրակարգային հարցերը խախտում են ԵՊՀ-ի կանոնադրությունը։

Հերթական անօրինականությունը ԵՊՀ Հոգաբարձուների խորհրդի կողմից

Ըստ «ԵՐԵՎԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ» հիմնադրամի կանոնադրության՝  կառուցվածքային ստորաբաժանումներ լուծարելը այնքան էլ հեշտ գործընթաց չէ, և պահանջում է ԵՊՀ կառավարման բոլոր մարմինների՝ ռեկտորի, գիտական խորհրդի և հոգաբարձուների խորհրդի հավանությունը, մինչդեռ այդ պահանջները անտեսվում են Հոգաբարձուների խորհրդի կողմից։ Ստորև առավել հանգամանալից․

ԵՊՀ կանոնադրության 49-րդ կետի 2-րդ ենթակետը սահմանում է.

«Գիտական խորհուրդը՝ ռեկտորի ներկայացմամբ՝ հոգաբարձուների խորհրդին ներկայացնում է առաջարկություն կառուցվածքային ստորաբաժանումներ ստեղծելու, վերակազմակերպելու, լուծարելու վերաբերյալ»։

Կանոնադրության 56-րդ կետի 7-րդ ենթակետը սահմանում է․

«ԵՊՀ-ի ռեկտորը ԵՊՀ-ի հոգաբարձուների խորհրդի հաստատմանն է ներկայացնում կառուցվածքային ստորաբաժանումներ ստեղծելու, վերակազմակերպելու կամ լուծարելու վերաբերյալ նախագծեր»։

Մեջբերվածից ուղղակիորեն բխում է, որ ստորաբաժանումներ լուծարելու վերաբերյալ առաջարկությունը ՀԽ-ին ներկայացնում է Գիտական խորհուրդը, իսկ համապատասխան նախագիծը՝ ռեկտորը։ Ստորաբաժանումների լուծարման այլ կարգ կանոնադրությունը չի սահմանում։

Անտեսելով կանոնադրությունը՝ սույն թվականի հուլիսի 20-ին հարցման կարգով հրավիրված ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի նիստի  օրակարգում, առանց գիտական խորհրդի առաջարկության և ռեկտորի ներկայացման, ներառվել է հետևյալ հարցը «Երևանի պետական համալսարան» հիմնադրամի «Ուսանողների հետ տարվող աշխատանքների կենտրոն» կառուցվածքային ստորաբաժանման լուծարում:

Միայն մեջբերված դրույթներից էլ ակնհայտ է գործընթացի ապօրինությունը, իսկ եթե հավելենք նաև այն հանգամանքը, որ Հոգաբարձուների խորհրդի նախորդ նիստում մերժվել է նշված կենտրոնի լուծարման վերաբերյալ հարցը, ապա Հոգաբարձուների խորհրդի կողմից իրավունքի և իրավականության նկատմամբ մերժողական վերաբերմունքի պատկերն առավել ամբողջական կդառնա։

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031