Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Կանխավ բոլորը կասկածի տակ են»

Հուլիս 17,2019 17:22

«Դատավորների հայտարարագրերը ստուգելը, սեփականության ձեռքբերումը ստուգելը լուրջ եւ երկար գործողությունների շղթա է: Բարդ է այսօր կանխատեսել, որ դա կբերի արդյունքի: Կարծում եմ՝ ընտրություն կատարելիս է պետք այս կամ այն պաշտոնյայի ողջ կենսագրականն ուսումնասիրել: Կամ, նոր դատավոր նշանակելիս է պետք այդ ամենը հաշվի առնել»,-Aravot.am-ի հետ զրույցում անդրադառնալով «վեթինգի» սպասվելիք գործընթացին, ասաց Դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը:

«Եթե համակարգում կան օրինախախտներ, պետք է պատժել օրենքին համապատասխան, բայց ինչո՞ւ են հիմա բոլորին դարձրել մեղավոր: Կանխավ բոլորը կասկածի տակ են, որ կարող է պատահի՝ նրանք անազնիվ են: Ուստի կարծում եմ, որ ճանապարհը ճիշտ չէ ընտրված: Դա ավելորդ լարվածության է բերելու»,-կարծիք հայտնեց Արամ Սարգսյանը:

Նա համոզված է՝ եթե իսկապես «վեթինգի» կարիք կա, ապա այսօր այն պետք է փորձել իրականացնել գործող օրենքներին համապատասխան. «Եթե հիմա համատարած բոլորին ստուգեն, դա արդյունքի չի բերելու: Հանրությունում լարվածություն կառաջանա: Պատկերացրեք, որ պետք է գաք տուն ու ասեք, թե այսինչ բանը ձեզ որտեղից: Կաշառք վերցնելիս եւ օրենք խախտելիս էր պետք այդ ամենը կանխել»:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031