Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Տեսչական մարմինը խախտումներ է հայտնաբերել «Մուլտի Գրուպ Կոնցեռն»-ում

Հուլիս 17,2019 17:20

2019թ. հուլիսի 1-2-ը ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի գեոդեզիայի և հողօգտագործման վերահսկողության վարչության մասնագետները՝ ղեկավարվելով ՀՀ «Հողային օրենսգրքի» 41-րդ հոդվածի և «Հողերի օգտագործման և պահպանման նկատմամբ վերահսկողության մասին» ՀՀ օրենքի պահանջներով, Կոտայքի մարզպետարանի կողմից ստացված գրության հիման վրա ստուգումներ են իրականացրել Կոտայքի մարզի Աբովյան համայնքում:

Համայնքում իրականացված փաստաթղթերի ստուգմամբ և տեղազննությամբ պարզվել է, որ «ՄՈՒԼՏԻ ԳՐՈՒՊ ԿՈՆՑԵՌՆ» ՍՊ ընկերության սեփականությունը հանդիսացող 0,378 հա մակերեսով բնակավայրերի բնակելի կառուցապատման հողամասն Աբովյան համայնքի ավագանու որոշմամբ փոխանակվել է համայնքային սեփականություն հանդիսացող թվով 6 0.08175 հա մակերեսով հողամասերի հետ, որոնց վրա իրականացվում է բազմաբնակարան բնակելի շենքի շինարարություն:

Համայնքում կատարված տեղազննումից և GPS կայանով տեղագրական հանույթից պարզվել է, որ բնակավայրերի բնակելի կառուցապատման համայնքին սեփականության իրավունքով պատկանող 3.361հա հողամասի՝ փոխանակված համայնքային սեփականության 0,378հա մակերեսով, և համայնքային սեփականության բնակավայրերի հասարակական կառուցապատման 0.055հա մակերեսով հողամասերի վրա «ՄՈՒԼՏԻ ԳՐՈՒՊ ԿՈՆՑԵՌՆ» ՍՊ ընկերության կողմից կրկին իրականացվում է բազմաբնակարան բնակելի շենքերի շինարարություն:

Պարզվել է նաև, որ մի քանի քաղաքացիներին սեփականության իրավունքով պատկանող բնակավայրերի հասարակական կառուցապատման հողամասերում և բնակավայրերի բնակելի կառուցապատման հողամասում կրկին վերոնշյալ ՍՊ ընկերության կողմից իրականացվում է բազմաբնակարան թվով 13 բնակելի շենքի շինարարություն:

Աբովյան համայնքի ղեկավարի՝ 2019 թվականի մայիսի 23-ի որոշումներով, «ՄՈՒԼՏԻ ԳՐՈՒՊ ԿՈՆՑԵՌՆ» ՍՊ ընկերության համապատասխան պաշտոնատար անձի նկատմամբ կիրառվել է վարչական տուգանքներ: Սակայն տուգանքների կիրառումից հետո էլ շինաշխատանքները չեն դադարեցվել և մինչև Տեսչական մարմնի աշխատակիցների ստուգման պահը շինարարական աշխատանքները ընթացքի մեջ են եղել և խախտումները վերացված չեն եղել:

Ելնելով վերոգրյալից՝ Տեսչական մարմինը դիմել է ՀՀ դատախազություն, օրենքով սահմանված կարգով խնդրին ընթացք տալու և պատասխանատու պաշտոնատար անձանց պատասխանատվության ենթարկելու նպատակով:

ՀՀ Քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմին

https://www.facebook.com/utfsib/posts/396422714333183?__xts__[0]=68.ARAXTugROPx4_2z1DpKh1Zy0i26vE6Lr26n3jisk7bK9ln0rr6oUW64p7AHrDv_vvZzGrKUd9dlVO6yFUDuKW45LbUVITkhi0nrYxfOVTg6FPfKe98kSdqPq2QvL5wJyFHFLVeVEV8-BFo01VsYPSZ1RwT-itlT5Yp-YARIHdzYrjMBdb1ZkhvafKFMLuLjvuJI87j9lwn8KBufyIXRu_w57LRNyH9CXWZOGMSn3p6pc_tbLH56pNRdgKEZOkeKERK_mjzsq5yG9vUmNBIg79YDtX4aBFHy7fIEkNnuqXwPjFP3Yb_qYm6NUJ8HThs6Z0bvxAsBbsfQ3i9XLRRS3q7o&__tn__=-R

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031