Լրահոս
Դարվինին կանչեք. «ՉԻ»
Օրվա լրահոսը

«Թող մոմ վառեն եկեղեցում, ապաշխարեն». ՊՊԾ գնդի նախկին հրամանատարը՝ «Սասնա ծռերին»

Հուլիս 17,2019 16:45

«Զայրույթ եմ զգում նման գործողությունների հանդեպ եւ որպես ոստիկանության գնդապետ՝ գլուխ խոնարհում զոհված ոստիկանների հիշատակի առաջ»,-լրագրողների հետ զրույցում այսօր հայտարարեց ՊՊԾ գնդի նախկին հրամանատար, Երեւանի նախկին փոխոստիկանապետ, ՎԵՏՕ հասարակական-քաղաքական շարժման անդամ Ռոբերտ Մելքոնյանը: Նա նույնպես այսօր ՊՊԾ գնդի դարպասների մոտ էր՝ ոգեկոչելու 2016թ.-ի այս օրը եւ դրան հաջորդած ժամանակահատվածում զոհված երեք ոստիկանների հիշատակը:

Նա գունդը զավթած «Սասնա ծռեր» խմբին հետեւյալ կոչը հղեց. «Թող մոմ վառեն եկեղեցում, ապաշխարեն, ոչ թե հերոսանան եւ իրենց հերոս ներկայացնեն: Այսօր «Սասնա ծռերի» ասուլիսն էր: Ես նրանց խոսքերում զղջանքի եւ ներողության արտահայտություններ չզգացի, իսկ դատաքննության ընթացքում իրենց պահում էին ցինիկ եւ անբռնազբոս»:

Ապա Ռոբերտ Մելքոնյանը դատապարտեց այն փաստը, որ «Սասնա ծռերը» հուլիսի 17-ն «ազգային տոն» հռչակելու հույսեր են փայփայում: «Հանրության որոշ շերտեր այսօր էլ պատրաստ են դիմել այնպիսի գործողությունների, որոնց դիմեցին «Սասնա ծռերը»,-համոզմունք հայտնեց Մելքոնյանը:

Հիշեցնենք, որ գնդի գրավման եւ դրան հաջորդած օրերին մի շարք հանգամանքներում զոհվել են ոստիկաններ Արթուր Վանոյանը, Գագիկ Մկրտչյանը եւ Յուրի Տեփանոսյանը: Գունդը զավթած «Սասնա ծռեր» խմբի անդամների դատավարությունն ընթացքի մեջ է:

«Տարիներ առաջ Արթուր Վանոյանի՝ հարազատիս, գործընկերներիս ջանքերով ենք այս գունդը ստեղծել: Վանոյանին իմ հարազատն եմ համարում, մի քանի տարի իրար հետ ենք աշխատել, նա եղել է իմ տեղակալը, ծառայակիցը եւ ընկերը»,-եզրափակեց Ռոբերտ Մելքոնյանը:

Մանրամասն՝ տեսանյութում

https://www.facebook.com/aravot.am/videos/1306106922889577/

https://www.facebook.com/aravot.am/videos/680086905787090/

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031