Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Սեւանին պետք է մոտիկանանք նորահարսի նման, ժողովուրդ ջան, Սեւանի հետ կապված խնդիրները չպիտի բարձրաձայնենք». ԲՀԿ պատգամավորի ուշագրավ միտքը

Հուլիս 17,2019 15:51

ԱԺ-ում Սեւանա լճի հիմնախնդիրների թեմայով աշխատանքային քննարկման ժամանակ ԲՀԿ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը հայտարարեց. «Այսօր ես տեղեկատվություն եմ ստացել, պետք է ճշտեմ, հարյուրավոր տոննա խեցգետին է ինքնաթիռով պարբերաբար արտահանվում Գերմանիա ու դա անում է մեկ օլիգարխ ու դա ուղղակիորեն վնասում է Սեւանի էկոհամակարգը»:

«SOS Սեւանից» բնապահպան Լուսինե Համբարյանն ասաց. «Հաճախ լսում եմ էքսպերտների գնահատականներ, թե նորմալ է, որ լիճը ծաղկում է: Նորմալ չի, մեր լիճը գիտենք, որպես կապուտակ: Իմ խորին համոզումն է, որ սրա պատճառը ծայրահեղ աղտոտվածությունն է էկոհամակարգի»: ԲՀԿ պատգամավոր Հրանտ Մադաթյանն ասել էր, թե ինքը երկու օր առաջ է լողացել Սեւանում ու ջուրն էլ խմել, վտանգ չի եղել: Համբարյանն ասաց,, որ երբ վտանգները հայտնաբերվեն, հնարավոր է ավելի խորը խնդիրներ արդեն լինեն:

Մադաթյանն էլ արձագանքեց. «Ես 5 տարեկանից, որ արդեն հասկացել եմ, զգացել եմ, Սեւանը միշտ ծաղկել է: Ես 64 թվականին եմ ծնվել, միշտ տեսել եմ: Մինչեւ հիմա մարդ չի մահացել ու շատ ուրախ եմ, որ ոչ մեկի ոչ մի բան չի եղել: Ես չեմ ասում գիտնականները պիտի չխոսեն, պիտի ուղղության տան, ուղղակի Սեւանին պետք է մոտիկանանք նորահարսի նման, ժողովուրդ ջան, Սեւանի հետ կապված խնդիրները չպիտի բարձրաձայնենք, եթե վտանգ չի սպառնում ժողովրդին: Դուք միտումնավոր չեք անում, բայց ձեր ելույթներից Սեւանից ու մեր երկրից միլիոնավոր դոլարներ են գնում: Ես վարչապետին հարց բարձրացրեցի՝ մոտ 1 մլրդ դոլար մեր երկրից մի տարվա մեջ գնում է մեր հարեւան երկիր՝ Վրաստան: Քննարկումները պետք է այնպես տարվի, որ Սեւանի ափում մեր ժողովուրդը գնան, հանգստանան: Եթե էդ 1 մլրդ-ից 30 տոկոսը գոնե մնա երկրում, գնում ենք ուրիշ երկրներից խնդրում ենք, որ վարկ տան, զենք առնենք: Մարդիկ հարկեր են մուծում, էլ չեն կարողանում իրենց բիզնեսը զարգացնեն, մի՛ ասեք՝ էդ բակտերիաներ, չգիտեմ ինչեր, ինչի՞ համար էր էդ ամեն ինչը ասում: Դուք կառավարությունում էդ հարցը բարձրացրեք՝ նեղ շրջապատի մեջ»:

Նշենք, որ Հրանտ Մադաթյանը հողատարածք ունի Սեւանի ափին:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031