Լրահոս
Օրվա լրահոսը

ՔԿՀ-ներում քրեական ենթամշակույթը վերացած չէ. Արման Թաթոյան

Հուլիս 17,2019 15:43

Հայաստանում ՔԿՀ-ներում խոշտանգումների դեպքերով 2015-ից մինչ այսօր դատարանների կողմից չի արձանագրվել եւ ոչ մի դեպք. չորս գործ է ուղարկվել դատարան, մեկով արդարացման վճիռ է եղել, դատախազությունը բողոքարկել է այն: Այդ մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը:

ՄԻՊ-ի ներկայացրած վիճակագրությունը`ՔԿՀ-ներում խոշտանգման հանցակազմի մասով`տեսանյութում

Արման Թաթոյանն ասաց, որ քրեական ենթամշակույթը Հայաստանի ՔԿՀ-ներում վերացած չէ: ՄԻՊ գրասենյակը հայեցակարգ է մշակել, որն ուղարկվել է կառավարություն, արդարադատության նորանշանակ նախարարի հետ Արման Թաթոյանը քննարկել է այս հարցը: Առաջիկայում, կարծում է, այն լայն քննարկման առարկա կդառնա:

ՄԻՊ-ի նախաձեռնությամբ մշակվել է ազատազրկվածի իրավախորհրդատու ավտոմատացված համակարգ Facebook սոցիալական ցանցի Messenger հավելվածում: Լրագրողների հետ այսօրվա հանդիպման ժամանակ Արման Թաթոյանը ներկայացրեց այս նորարարությունը: «Համակարգն այլ կերպ կոչվում է վիրտուալ զրուցակից: Սա առաջին անգամն է, որ Հայաստանում ներդրվում է պետական համակարգի կողմից և այն էլ ՄԻՊ-ի կողմից, իսկ դա նաեւ աշխարհում միջազգային փորձի ընդունված ձեւ է»,- ասաց նա:

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը պաշտոնապես դիմել է facebook սոցիալական ցանցին եւ ստացել է թույլտվություն՝ բացելու այս համակարգը. «Այս համակարգը պարունակում է մոտ երեք հարյուր հարց: Համակարգը հնարավորություն է տալիս գտնել այն հարցերի պատասխանները, որոնք առնչվում են ազատությունից զրկվածին՝ սկսած այն պահից սկսած, երբ ոստիկանը մոտենում է մարդուն, օրինակ, փողոցում և մարդը այլևս հնարավորություն չի ունենում լքել այդ վայրը իր կամքով կամ ստիպված է հետևել ոստիկանի կամքին, մինչեւ ՔԿՀ-ում դատապարտվելը եւ բոլոր պայմանները միասին վերցված»,- նշեց նա:

Համակարգը շուտով կլինի նաեւ անգլերեն լեզվով:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031