Լրահոս
Օրվա լրահոսը

«Ոստիկանները մեզ չթողեցին իրենց գործընկերների հուշատախտակի մոտ ծաղիկներ դնել». «Ադեկվատ»

Հուլիս 17,2019 15:38

«Գնդապետ Արթուր Վանոյանն օրինակելի սպա է եւ պետք է տեղ գտնի դասագրքերում: Նրա օրինակով պետք է դաստիարակվեն ապագա սերունդները, բայց իր հիշատակը հարգելու համար մեզ թույլ չեն տալիս մտնել գնդի տարածք»,-լրագրողների հետ զրույցում այսօր հայտարարեց «Ադեկվատ» հ/կ անդամ Արթուր Դանիելյանը:

«Ադեկվատ»-ի անդամները ծաղիկներով եկել էին ՊՊԾ գնդի մոտ՝ գնդի գրավման հերթական տարելիցի առթիվ ոգեկոչելու զոհված ոստիկանների հիշատակը, բայց, իրենց խոսքով, ոստիկանությունը նրանց թույլ չի տվել ներս մտնել, որտեղ գտնվում է զոհված ոստիկաններին նվիրված հուշատախտակը: Ծաղիկները տեղադրվեցին մուտքի դարպասներից դուրս գտնվող հուշաքարի մոտ:

«Ներս մտնելը սկզբունքային բան չէ, հուշատախտակը կարող էր դրսի հատվածից էլ լինել, բայց արձանագրում ենք, որ իշխանությունն է արգելել, ոստիկանությունն էլ այդ արգելքը կատարում է: Մեզ թույլ չեն տալիս նրանց գործընկերների հուշատախտակի մոտ ծաղիկներ դնել: Ինձ համար Արթուր Վանոյանը ցույց է տվել, թե ինչ ասել է պետություն: Երբ նա մինչեւ վերջին փամփուշտը պաշտպանում էր իր դիրքը, չգիտեր, թե ում դեմ էր պայքարում: Պարզապես ուներ պաշտոնեական պարտականություններ, որոնք փայլուն կատարել է: Նա պետականության խորհրդանիշ է»,-շեշտեց Արթուր Դանիելյանը:

Հիշեցնենք, որ գնդի գրավման եւ դրան հաջորդած օրերին մի շարք հանգամանքներում զոհվել են ոստիկաններ Արթուր Վանոյանը, Գագիկ Մկրտչյանը եւ Յուրի Տեփանոսյանը: Գունդը զավթած «Սասնա ծռեր» խմբի անդամների դատավարությունն ընթացքի մեջ է:

Այլ մանրամասները՝ տեսանյութում:

https://www.facebook.com/aravot.am/videos/2301285673320738/

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031