Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Արման Թաթոյանը` Ստամբուլյան կոնվենցիայի մասին

Հուլիս 17,2019 15:14

ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի համար անընդունելի են կանանց նկատմամբ բռնությունները, ընտանեկան բռնությունները եւ, առհասարակ, բռնությունները: Բայց Ստամբուլյան կոնվենցիայի մասին նա հստակ եւ վերջնական կարծիք դեռ չի արտահայտում, քանի որ իր աշխատակազմում ուսումնասիրում են կոնվենցիայի շուրջ վերջին շրջանում հնչած բոլոր կարծիքները, այդ թվում նաեւ կոնվենցիայի որոշ դրույթների հակասահմանադրականության մասին հարցերը: Ինքը`Արման Թաթոյանը, նաեւ տարբեր հանդիպումներ ու քննարկումներ է ունեցել այդ թեմայի շուրջ: Կոնվենցիան, ըստ լուրերի, խորհրդարանի վավերացմանը ներկայացվելու է սեպտեմբերին:

Ի դեպ, Արման Թաթոյանի գնահատմամբ, կանանց նատմամբ բռնությունների եւ ընտանեկան բռնությունների մտահոգիչ ցուցանիշներ ունենք:

Այլ մանրամասները`տեսանյութում

Լրագրողներից մեկը նկատեց, որ Ստամբուլյան կոնվենցիայի մասով քննադատվում է «երրորդ սեռ գաղափարը», նաեւ հիշեցրեց ԱԺ-ում տրանսգեդեր կնոջ ելույթի շուրջ առաջացած աղմուկը եւ հետաքրքրվեց`ի՞նչ դիրքորոշում ունի Արման Թաթոյանը այս առնչությամբ: Արման Թաթոյանն ասաց, որ ինքն այն ժամանակ հայտարարություն տարածել է, որտեղ իր դիրքորոշումը շատ հստակ է ձեւակերպված եղել: Բայց կրկնել իր դիրքորոշումը չցանկացավ:

Այլ մանրամասները`տեսանյութում

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031