Լրահոս
Օրվա լրահոսը

Ռոբերտ Քոչարյանի պաշտպանները դիմել են Արման Թաթոյանին

Հուլիս 17,2019 14:48

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանները գրավոր դիմում են ներկայացրել ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանին` իրենց պաշտպանյալի խափանման միջոցը փոխելու միջնորդության վերաբերյալ: Հիշեցնենք, Ռոբերտ Քոչարյանի պաշտպաններից Հայկ Ալումյանը հայտարարել էր, որ հունիսի 27-ին առաջին ատյանի դատարան միջնորդություն են ներկայացրել` Քոչարյանի խափանման միջոցը փոխելու համար, սակայն մինչ օրս այդ միջնորդությունը չի քննվել. «Առաջին ատյանի դատարանը պարզաբանում է, որ չի կարող քննել մեր միջնորդությունը, քանի որ գործը գտնվում է վերաքննիչում, իսկ վերաքննիչը պատասխանում է, որ չի կարող գործն ուղարկել առաջին ատյանի դատարանին, քանի դեռ դրա բողոքարկման ժամկետը չի ավարտվել»:

Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ, Արման Թաթոյանն ասաց, որ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանները գրավոր դիմել են ՄԻՊ-ին. «Ներկայացրել են իրենց մտահոգությունները, մենք ուսումնասիրում ենք»:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031