Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Ես երեկ 2 ժամ լողացել եմ Սեւանում, լողանալուց ջուրը խմել». ԲՀԿ պատգամավորը հորդորում է վարչապետին ձեռքը խփել սեղանին ու Սեւանի հարցը լուծել

Հուլիս 17,2019 14:28

Այսօր ԲՀԿ խմբակցության նախաձեռնությամբ ԱԺ-ում քննարկում էր կազմակերպվել Սեւանա լճի խնդրի թեմայով:

ԳԱԱ Սեւանի լճի պահպանության հանձնաժողովի նախագահ Յուրի Ջավադյանն ասաց, որ Սեւանն այս խնդրի առաջ է կանգնել, որովհետեւ գետափում ինչ ասես լցնում են, մեքենաների լվացման փոշիներ, սովորական լվացքի փոշիներ: 300 օբյեկտ մշտական գործում է, հանգստի օբյեկտներ են, այս բոլոր աղտոտվածությունը լցվում է միայն Սեւանա լիճ. «Շուրջ 700 հա ծառերը կտրել են, կոճղերը մնացել են ջրերի տակ, Լավանդա կազմակերպության 300 բնակարան մնացել են ջրի տակ: Գոլորշացումն ավելացել է, գետերից եկող ջրերը պակասել են»:

ԲՀԿ պատգամավոր Հրանտ Մադաթյանը հարցրեց. «Էդ ծառերը,որ կտրեցին, ծախեցին, իրանց էդ պետք էր, հիմա կոճղերը մնացել են ջրի մեջ, ի՞նչ աշխատանքներ են տանելու, որ հանվեն դրանք ջրից: Պլատֆորմները կան, չեն գործում: Ժամանակին հսկայական գումար ծախսեցին, էդ պլատֆորմները բերեցին, ոնց որ հիմա դուք առաջարկում եք 100 մլն-անոց ֆիլտրեր դնել, դրանք էլ չեն աշխատելու մեր տարածքում: Պետք է ձեռք Սեւանի համար, ուրիշ բան պետք չի: Սեւանը միշտ էլ էդ գետերը հարյուրավոր տարիներ լցվել են, հիմա ջուրը բարձրացնում են, մինչեւ բարձրացնելը պետք է ափերը մաքրել: Եթե մենք մինչեւ 1905 մետր ենք բարձրացնում, հիմիկվանից պետք է ծրագիր կազմվի»:

Ջավադյանը պատասխանեց. «Մրցույթով են անում, ես տեսել եմ ոնց են պլատֆորմի վրա հանում դնում: Սեւան ազգային պարկն է անում, բնապահպանության նախարարության հետ: Ծառ են հանում, քոքը հանելը շատ ավելի դյուրին է»:

Մադաթյանն ասաց. «Էդ պլատֆորմներն աշխատում էին, երբ Սեւանի մակարդակն այդքան չէր բարձրացել: Էդ խորության վրա չի լինի, մենք ամեն օր տեսնում ենք, Երեւանի ասֆալտի վրայից չենք Սեւանին նայում: Էդ խորության վրա մաքրման աշխատանքներ չեն կարող անել: Հիմա, եթե ուզում եք մաքրել, էդ պլատֆորմները չեն աշխատելու, որ 100 մլն պիտի տանք սարքավորումներին, սաղ սուտ բաներ են: Ափում ապրող ժողովրդին էդ 100 մլն-ը տանք, ամեն համայնք իր տարածքը կմաքրի, վառելափայտն էլ կտանի կօգտագործի: Սեւանին սիրուն նկարներով չեք կարող օգտակար լինել: 10 մետրից ավելի խորության վրա ձեր էդ պլատֆորմները չեն կարող կոճղը հանել, բերեք իրար չխաբենք: Սեւանը փրկելու համար հետեւողական աշխատանք է պետք երկրի առաջին դեմքից՝ պարոն վարչապետից՝ պետք է հանձնարարի, ձեռքը խփի սեղանին, ծրագիր կազմեն, լրիվ մաքրեն ծառերով, բուսածածկերով, նոր Սեւանի մակարդակը բարձրացնենք: Թե չէ էդ գետերը միշտ լցվել են, կոյուղին ավելի բարվոք վիճակում է, քան 50-60 տարի առաջ: Սեւանը այսօր այո, հիվանդ է, բայց իր հիվանդությամբ ժողովրդին չի հիվանդացնում: Ես երեկ 2 ժամ լողացել եմ Սեւանում, լողանալուց ջուրը խմել, անընդհատ խմում ենք, մենք սովոր ենք, միշտ էլ խմել ենք, միշտ էլ ձուկ ենք կերել: Էդ ջրերով Արարատյան դաշտավայրը ոռոգվում է, ժողովուրդը չի հիվանդացել, բերեք էդ չանենք: Պետք չի էդ ծրագրերը, գեղեցիկ նկարները»:

Ըստ նրա, պետք չի նստել ԱԺ-ում ու ջուր ծեծել, ընդամենը պետք է վարչապետին խնդրել, որ զբաղվի Սեւանի հարցով:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031